Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Սուրեն Պապիկյանի արձագանքը՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին հայտարարությանը

Սուրեն Պապիկյանի արձագանքը՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին հայտարարությանը
107
Այսօր, 20:18

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանն անդրադարձավ «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի ասուլիսում արված այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ տարածք Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածից նոր ներխուժումներ են եղել:

«Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնել, խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը։

Պապիկյանի արձագանքը՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին Թաթոյանի հայտարարությանը