Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը մեթադոն է գնել նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Սակայն շահերի բախում պետական որևէ օղակ չի նկատում գործընթացում։
Ուսումնասիրելով ՀՀ Առողջապահության նախարարության պետական գնումները, ուշագրավ մի իրավիճակ ենք արձանագրել․ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։
Խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող բաժնեմասին։ Վերջինս 31 տոկոս բաժնեմաս ունի «Արֆարմացիա» ընկերությունում, որը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին «Արֆարմացիա» ընկերությունը պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարումներ՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․
• 20 հունվարի 2025թ. – շուրջ 14 մլն դրամ,
• 20 հուլիսի 2025թ. – շուրջ 30.6 մլն դրամ,
• 09 հոկտեմբերի 2025թ. – շուրջ 38.5 մլն դրամ։
Այսպիսով, միայն նշված երեք գործարքների շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
11000:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
284Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
27318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
27418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
75615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100013.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
298613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
196612.08.2026, 23:18