«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան

«Ձեր ենթակայության տակ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում մարդիկ մահանում են»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Աշխարհի լավագույն բժշկական կենտրոնում էլ լինում են մահվան դեպքեր։ Այդպիսին է մարդու կյանքը։ Բժշկական կենտրոնների, նաև ՊՈԱԿ-ի խնդիրն է ապահովել նոր ստանդարտներով ժամանակակից բժշկական օգնություն, ինչը մենք արել ենք։ Չկա մեկ անձ, ով ունի օբեկտիվ բժշկական օգնության կարիք և նրան այդ օգնությունը ցույց չի տրվում»,- մեկնաբանեց Անահիտ Ավանեսյանը։ «Ձեր մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ»,- հետաքրքրքվեց լրագրողը։ «Ես մեղքի բաժին չեմ տեսնում, որովհետև հենց իմ նախարար լինելու ընթացքում արվել է այնքան աշխատանք, ամբողջական վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար, անգամ սարքերը, որոնք դրված էին՝ բուտաֆորիկ էին»,- ի պատասխան նշեց առողջապահության նախարարը։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24