«Առողջապահության նախարարը համառորեն «չի նկատում» իրեն ուղղված բողոքի նամակները»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցավ ուղիղ մեկ ամիս «Բժշկի Ձայն» նախաձեռնող խմբի առաջին կազմակերպած քննարկումից և ցանկանում եմ այսօր ներկայացնել, թե ինչ փուլում ենք գտնվում՝
1. Առողջապահության նախարարությունը մեր կողմից իրականացված ճնշումների ազդեցությամբ բարձրացրեց վիրաբուժական թիմերի աշխատավարձի հաշվարկային տոկոսները՝ բուժաշխատողներին տրվող աշխատավարձի հաշվարկային տոկոսը 30%-ից դարձավ 35%, ընդ որում մինչև մեր կողմից իրականացվող հանրային ճնշումներն ավագ բուժանձնակազմին նախատեսված էր այդ 30%-ից 50%-ը, իսկ այժմ՝ նախատեսված է 60%, որը ավագ բուժաշխատողների համար դրսևորվելու է ամեն փոխհատուցումից աշխատավարձին ավելացող 21%-ի տեսքով (վիրաբուժական թիմին), որը մինչև մեր ճնշումների սկիզբը կազմում էր 15%:
2. Առողջապահության նախարարությունը մեր կողմից իրականացված ճնշումների ազդեցությամբ բարձրացրեց անէսթեզիոլոգիական թիմերի աշխատավարձի հաշվարկային տոկոսները՝ բուժաշխատողներին տրվող աշխատավարձի հաշվարկային տոկոսը 5%-ից դարձավ 8%, որից ավագ բուժաշխատողը ստանալու է 65%, իսկ միջին բուժաշխատողը 35%: Ավագ բուժաշխատողների համար այս փոփոխությունը դրսևորվելու է ամեն փոխհատուցումից աշխատավարձին ավելացող 5,2%-ի տեսքով, որը մինչև մեր ճնշումների սկիզբը կազմում էր 3,25%:
3. Այս արդյունքը մենք արձանագրել ենք բուժաշխատողների նկատմամբ կիրառվող աննախադեպ վարչական ճնշումների մթնոլորտում։
Ցանկանում եմ արձանագրել նաև, որ՝
-1. Առողջապահության նախարարությունը շարունակում է խուսափել ապահովագրական համակարգի ներդրման իրական խնդիրների հետ առերեսվելուց և ավելացնելով վարչական ճնշումների ու տեռորի չափաբաժինը շարունակում է ստեղծել տպավորություն, որ բուժաշխատողների շրջանում առկա է «համաձայնություն» այս իրավիճակի հետ։ Նախարարը համառորեն «չի նկատում» իրեն ուղղված բողոքի նամակները և իր տեսանյութերի մեկնաբանություններում բուժաշխատողների կողմից գրված՝ խնդիրները արձանագրող մեկնաբանությունները։
- 2. Բուժաշխատողների մի մասը, վախենալով աշխատատեղը կորցնելու վտանգից, համաձայնվում է ճկվել գործող ապահովագրական համակարգի բեռի տակ և աշխատել «մի փոր հացի» համար վարձատրվելով, բայց չի բարձրաձայնում իր ունեցած արդարացի բողոքը։
- 3. Բուժաշխատողների մի մասը, մոռանալով սեփական գիտելիքների, առաքելության և սպիտակ խալաթի նկատմամբ ունեցած հարգանքը, պատրաստ է «վերադառնալ 90-ականներ» և աշխատել «մոխրագույն» եղանակով՝ ստանալա կոպեկներ, որպես աշխատավարձ և չբռնվելու ահը սրտում մուրալ պացիենտից գումար գոյատևելու համար։
Որպես ամփոփում, ասեմ՝
․ Բուժաշխատողների լայն համախմբման պարագայում, մենք կկարողանանք արձանագրել անհամեմատ ավելի լուրջ արդյունքներ և կկարողանանք այնպես տրանսֆորմացնել ապահովագրական համակարգը, որպեսզի այն սպասարկի բոլոր կողմերի շահերը։
․ Առողջապահության նախարարության կողմից վարչական ճնշումները շարունակվելու և ուժեղանալու են, ուստի հենց բուժաշխատողը պետք է որոշի՝ միանո՞ւմ է մեզ այս պայքարի մեջ, թե՞ շարունակում է հարմարվողական գործելաոճը, մինչև կհարմարվի աղքատությանն ու ի վերջո կթողնի իր մասնագիտությունը, որին նվիրել է գիտակից կյանքի զգալի մասը։
․ Պայքարը երկարատև գործընթաց է և պետք է զինվել համբերությամբ, որովհետև ժամանակը «աշխատում է» ի վնաս համակարգի՝ մի կողմից ի ցույց է դնում գեղեցիկ «փաթեթավորված» համակարգի բոլոր խութերը, որոնք մեր կողմից բարձրաձայնվում են, իսկ մյուս կողմից բուժաշխատողները՝ տառապելով վարկերի, կոմունալ վճարների և առօրյա ծախսերի հոգսի տակ՝ սկսում են գիտակցել, որ պայքարին միանալը միակ ճիշտ որոշումն է։
․ Մենք շարունակում ենք մեր պայքարի ուղին հանուն որակյալ առողջապահական համակարգի և շարունակելու ենք աշխատել բուժաշխատողների հետ, պաշտպանել բուժաշխատողների իրավունքներն ու շահերը և հանրությանը ի ցույց դնել առողջապահության նախարարության արատավոր և չհաշվարկված գործելաոճը...»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
10800:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
278Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
27118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
27218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
75515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
99913.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
298113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
196312.08.2026, 23:18