«Մեր Սահմանադրության հարցը արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու». Նիկոլ Փաշինյան
![]() 93 Այսօր, 13:48 «Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում կախվածության հռչակագիր է» և օրինակ բերել. «Պատկերացրեք, որ դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք մի ընդհանուր հարթակում, սպառնում եք ձեր և՛ դիմացի, և՛ կողքի, և՛ հետևի հարևաններին՝ այդպիսով հռչակելով նաև անկախություն: Ո՞նց եք սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում: Միայն ու միայն արտաքին օգնությամբ, այսինքն՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք»: Փաշինյանը չի բացառել, որ առաջիկայում Սահմանադրության տեքստի վերլուծությամբ ցույց կտա, թե ինչու է Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր: «Էլի ուզում եմ ասել, որ Սահմանադրությունը և այս խոսակցությունը մեզ է պետք. դա մեր ներքին օրակարգի հարցն է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- հավելել է նա: |

«Որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4715:36
«Չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում մնալու եք անգործ կամ ձեզ սպառնում է հաշմանդամություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
8415:12
«Իրանի վրա հարձակումներն ու նրա պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում». Էրդողան
8515:03
«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8814:48
«Համոզված եմ՝ երկու օլիգարխներն էլ թույլիկ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11314:36
«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ»․ Արաղչի
17614:31
«Որևէ լրատվամիջոց կարա գրի, որ ՀՀ վարչապետն աշխատակցի հետ ինտիմ հարաբերությունով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձեռ եք առնո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15914:12
«Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան»․ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց
13714:10
