Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Դատարանը մասնակի բավարարել է Նիկոլ Փաշինյանի հայցն՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի

Դատարանը մասնակի բավարարել է Նիկոլ Փաշինյանի հայցն՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի
109
Այսօր, 14:00

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն՝ ընդդեմ «Հրապարակ» լրատվամիջոց։ Այս մասին գրում է «Հետքը»։

«Դատարանը պարտավորեցրել է հերքել պաշտոնյայի վերաբերյալ զրպարտություն պարունակող տվյալները, սակայն մերժել է 1 մլն դրամ փոխհատուցման պահանջը։

2025թ. հունիսի 6-ին «Հրապարակը» «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով նյութ էր հրապարակել։ Լրատվամիջոցն այն անվանել է քննադատություն, որը հիմնված է եղել հարցադրումների վրա և չի պարունակել պնդում։ Սակայն, դատարանն այլ գնահատական է տվել։

Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» թերթից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակախոսական ոճն օգտագործվում է պարբերական մամուլում և հրապարակային ելույթներում, այն համատեղում է գիտական և գեղարվեստական խոսքի առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով ազդել ընթերցողի կամ ունկնդրի ոչ միայն մտքի ու դատողության, այլև կամքի, զգացումների ու երևակայության վրա, նրան գործի մղել, հուզել:

Հոդվածը շարադրված է վարչապետին հարցեր ուղղելու միջոցով, որոնք թեև պատասխան չէին ենթադրում, սակայն ընթերցողներին հնարավորություն էին տալիս անելու սեփական եզրակացությունները: Այսինքն՝ չեն պարունակել փաստացի տվյալներ։

Դատարանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ներկայացվել են փաստացի տվյալներ։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցը հստակ տվյալների մասին պնդումներ է արել, մասնավորապես՝ «(...) Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: (...) Հիմա համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք տիկին Հակոբյանին, նա անգամ զանգել է տվել Ձեր խոսնակին ու պրոտոկոլի միջոցով փոխանցել, որ վարչապետի կողքին քայլելու իրավունք ունի միայն առաջին տիկինը, իսկ խոսնակը անգամ եթե հետը քնում է, պետք է միջոցառումների ժամանակ պատշաճ հեռավորությամբ քայլի՝ իր տեղը իմանալով»:

Դատարանի դիտարկմամբ՝ լրատվամիջոցը հրապարակմանը զուգահեռ չի նշել, թե ինչ փաստերի վրա են հիմնված այդ պնդումները: Ընդ որում, հոդվածում ներկայացնելով որոշակի փաստական տվյալներ, միաժամանակ հղում չի կատարել տեղեկատվության իր աղբյուրին՝ որոշակի նույնականացվող անձի, չի նշել այդ անձին անհատականացնող տվյալներ»,- գրել է լրատվամիջոցը: