Իրանն սպառնում է նեղուցի լիակատար շրջափակմամբ, եթե ԱՄՆ-ն հարված հասցնի էներգետիկ ոլորտին

Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի էլեկտրակայանների վրա՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի, Թեհրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ Հազրաթ Խաթամ ալ-Անբիան, հաղորդում է Fars-ը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն թշնամու համար, բայց այն դեռևս լիովին փակ չէ և գտնվում է մեր ողջամիտ վերահսկողության տակ։ Անվնաս անցումն իրականացվում է որոշակի պայմաններում, որոնք համապատասխանում են մեր անվտանգությանը և շահերին», - ասվում է հայտարարության մեջ։
Այլ միջոցառումների շարքում, որոնք Թեհրանը կարող է ձեռնարկել, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները կատարվեն, խոսնակը նշել է հետևյալը.
* Իրանի կողմից Իսրայելում բոլոր էլեկտրակայանների, էներգետիկ ենթակառուցվածքների և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օբյեկտների ոչնչացումը.
*տարածաշրջանում ամերիկացի բաժնետերեր ունեցող բոլոր ընկերությունների ոչնչացումը.
*տարածաշրջանում բոլոր էլեկտրակայանները, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ, հայտարարելն Իրանի համար «օրինական թիրախներ»։
Շտաբի խոսնակը հավելել է, որ Իրա′նը չի սկսել պատերազմը և հիմա էլ չի անի դա, բայց եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վնասեն էլեկտրակայանները, երկիրը «կանի հնարավոր ամեն ինչ» իրանցի ժողովրդին պաշտպանելու համար: Այս դեպքում, ըստ Իրանի զինված ուժերի խոսնակի, կսկսվի ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների էներգետիկ, նավթային և արդյունաբերական ենթակառուցվածքների «անդադար ոչնչացման գործընթաց»:
Ավելի վաղ՝ մարտի 22-ի գիշերը, ԱՄՆ-ի նախագահը վերջնագիր էր ներկայացրել Իրանին՝ սպառնալով ոչնչացնել էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը: «Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից», - գրել է նա Truth Social-ում:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28003.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
27903.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
31503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
33703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
100102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
127901.09.2026, 18:06