«Նիկոլ Փաշինյանի անունով չէի՞ք մասնակցում ընտրություններին». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

«Անձնավորման մասին եք խոսում: Այ մարդ, էսքան կարճ չպիտի լինի մարդու հիշողությունը. Նիկոլ Փաշինյանի անունով չէի՞ք դուք մասնակցում ընտրություններին... Ո՞նց՝ չէ, պարո՛ն Ալեքսանյան, ձեր խոսքն անգամ դասական միտք է դարձել՝ ուսապարկիզմի մասին, էս ի՞նչ եք խոսում»,- ԱԺ իր ելույթում ասաց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՔՊ-ի ներկայացրած նախագծին, որով, հիշեցնենք, առաջարկվում է հետևյալ փոփոխությունը. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»:
«Այսինքն դուք հիմա պայքարում եք էն երևույթի դեմ, որով եկել եք ու շարունակում եք»,- շարունակեց Արծվիկ Մինասյանը:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
14811:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
14401:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14900:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14700:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
129Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
108Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
235Երեկ, 22:36