«Դու հիմա խաղում ես «Երկրի հակառակ կողմը»»․ Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը կալանավայրից․ «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր։
Ա՛յ տղա, դու ցանկացար Աբրահամ Լինքոլնի պես գեղջուկի կերպարով դառնալ երկրի ղեկավար, սակայն դու ավելի շատ նմանվեցիր Աբլֆազ Էլչիբեյին։ Հետո փորձեցիր խաղալ Ֆիդել Կաստրոյի ու Չե Գևարայի համատեղ կերպարները՝ որպես հեղափոխական և պատերազմական հաղթողի, չստացվեց։ Այնուհետև քեզ նմանեցրիր վիրավոր Մոնթե Մելքոնյանին՝ չեղավ։ Հետո եկավ ժամանակ, որ քեզ դրեցիր Թոմաս Կրոմվելի տեղը և ցանկացար կործանել եկեղեցին, որպեսզի տիրանաս եկեղեցու տարածքներին ու գանձերին։ Բայց փառք ու պատիվ մեր հավատավոր ժողովրդին․․․ Այս պահին ընտրել ես Միխայիլ Գորբաչովի ցիլոյով կերպարը, որ բացում է սահմանները և ժողովրդին ազատություն տալիս։
Գիտնականների շրջապատում գիտնական ես ձևանում, սրբերի մոտ՝ սուրբ, օտարերկրյա դիվանագետների կողքին՝ «դիվանագետ», զվարճասերների կողքին՝ ուրախ թմբկահար, բլոտիստների կողքին՝ ուժեղ բլոտիստ։ Դու քո շուրջն ես հավաքում միամիտ, անմեղ, դյուրահավատ մարդկանց։ Ամբոխներին կառավարելու ինչպիսի՜ պրիմիտիվ միջոց։
Մեր բախտը բերեց, որ Կալիգուլայի նման ձիուդ կուսուլ չնշանակեցիր, թեպետ քո շրջապատում ձիերի պակաս չկար։ Մեծն Չառլի Չապլին քեզ կնախանձեր։ Հիմա խաղում ես «Երկրի հակառակ կողմը», բայց ես, այս ճաղերի հետևում նստած, մթության մեջ անընդհատ մտածում եմ ու չեմ հասկանում «Երկրի ո՞ր կողմը» կամ «Ո՞ր երկրի կողմը»։
Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր։
Դու կրում ես տվյալ միջավայրին համարժեք դիմակ։ Եվ միամիտ մարդիկ հեշտությամբ քեզ հավատում են՝ մտածելով, որ դու իրենցից մեկն ես, և պարզ մարդկանց համար դա հաճելի է։ Եվ այդ մարդկանց դարձնում ես քեզ հանցակից, որ կարողանաս վերջում մեղքը բարդել իրենց վրա։
Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր․․․»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00