«Հրաժարվե՛ք վեյփից, ծխախոտից և նիկոտինային այլ արտադրանքներից». ԱՆ

Ծխախոտի և նիկոտինային արտադրանքների օգտագործումը լուրջ ռիսկեր է առաջացնում առողջության համար՝ առաջացնելով կախվածություն, ազդելով սրտանոթային, շնչառական և այլ համակարգերի վրա։
Նիկոտինային կախվածության հնարավոր նշաններ են՝
• ծխելու կամ վեյփ օգտագործելու անհրաժեշտություն արթնանալուց կարճ ժամանակ անց,
• կենտրոնանալու դժվարություն նիկոտինի բացակայության պայմաններում,
• նիկոտինի օգտագործում սթրեսային իրավիճակներում:
Նիկոտինի բացակայության դեպքում կարող են առաջանալ՝
• դյուրագրգռություն, անհանգստություն,
• կենտրոնացման դժվարություն,
• քնի խանգարումներ,
• գլխացավ,
• կրկին ծխելու ուժեղ ցանկություն:
Այս ախտանիշները կարող են լինել ինտենսիվ, սակայն ունեն ժամանակավոր բնույթ և աստիճանաբար նվազում են։
Երբ փորձում եք հրաժարվել նիկոտինից, կարող են օգնել հետևյալ քայլերը․
• Ցանկության առաջացման դեպքում փորձեք այն հետաձգել մի քանի րոպեով․ հաճախ այն աստիճանաբար թուլանում է։
• Կիրառեք շնչառական վարժություններ. կատարեք 8–10 խորը շունչ՝ օրգանիզմը հանգստացնելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով։
• Խորհուրդ է տրվում զբաղվել թեթև ֆիզիկական ակտիվությամբ (քայլք, վազք, նույնիսկ կարճ զբոսանք)։
• Փորձեք շեղել ուշադրությունը՝ ընթերցանությամբ, երաժշտություն լսելով կամ ընկերների հետ զրուցելով։
• Օգտագործեք առողջ խորտիկներ (օրինակ՝ միրգ):
• Խոսեք ձեր որոշման մասին ընտանիքի անդամների կամ ընկերների հետ․ աջակցությունը կարևոր դեր ունի։
• Հեռացրեք ծխելու հետ կապված իրերը և խթանիչ գործոնները:
• Խուսափեք այն իրավիճակներից, որոնք առաջացնում են ծխելու ցանկություն:
Եթե զգում եք, որ դժվարանում եք ինքնուրույն դադարեցնել ծխախոտի օգտագործումը՝
Զանգահարե՛ք ծխելը դադարեցնելու ԹԵԺ ԳԻԾ՝ 060 44 00 01
Խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ է և ԳԱՂՏՆԻ։
Նիկոտինից հրաժարվելը կարևոր ներդրում է Ձեր և Ձեր շրջապատի առողջության մեջ։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99407.09.2026, 09:24