«Մոսկվայում անցկացվող շքերթն ունենալու է միջազգային-քաղաքական նշանակություն». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր, 2026 թ. մայիսի 9-ի, Մեծ Հաղթանակի օրը Մոսկվայում անցկացվող շքերթը ունենալու է միջազգային-քաղաքական նշանակություն: Վերլուծական կենտրոններում այն անվանում են աշխարհաքաղաքական քարտեզ: Իհարկե սա շատ դիպուկ համեմատություն է: Իսկապես, շքերթին հրավիրված և մասնակցող պետական առաջնորդների ցանկը ուղղակի ի ցույց է դնում հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության գոտիների «քարտեզը»: Մոսկվայում են արդեն Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարները, հավանաբար Կենտրոնական և Միջին Ասիայի մյուս ղեկավարները նույնպես ներկա կլինեն: Փաստացիորեն այս հսկա տարածաշրջանում Կրեմլը մեծ ջանքերի գնով պահում է իր շահերի գոտին: Արդեն գիտենք Մոլդովայի և Ուկրաինայի ընտրած ուղին, այստեղ ամեն ինչ պարզ է, լրիվ ինտեգրված եմ Ռուսաստանի դեմ արևմտյան բլոկի մեջ, ուկրաինացիներն էլ արդեն չորս տարվա պատերազմի մեջ են: Թերևս ամենահանելուկայինը մնում է Հարավային Կովկասը: Վրաստանը շատ վաղուց հեռացել է Ռուսաստանից, չկան դիվանագիտական հարաբերություններ: Հյուսիսային հարևանի ագրեսորի կերպարը արդեն երեսուն տարի է վրացիների արժեհամակարգի մեջ է: Բայց փաստացիորեն Վրաստանի քաղաքական էլիտան, սկսած 2012 թ. իշխանափոխությունից մինչև օրս ձեռնպահ է մնում հակառուսական քայլերից, էական տեղաշարժ է կատարել մոլի արևմտամետ/հակառուսական դիրքորոշումից դեպի չեզոք/համագործակցային ձևաչափ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած տարի մայիսի 9-ին չգնաց Մոսկվա, հարաբերությունները սրվել էին ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով: Այսօր նա կրկին այնտեղ չէ: Երևում է, որ Թուրքիայի հետ դաշնակցային/ինտեգրացիոն մոդելը արդեն Ադրբեջանին դուրս է բերել ռուսական ծիրից: Ղարաբաղյան խաղաքարտն էլ այլևս չի գործում: Ռուսներն իրենց խաբված են զգում, թե՞ ոչ, ցույց կտա ապագան, երբ պարզվեն ստվերային պայմանավորվածությունները: Անցած տարի ՀՀ վարչապետը Մոսկվայում հաղթանակի շքերթի հյուրերի մեջ էր: Այս տարի նա ևս չի մասնակցում: Եվրոպական քաղաքական համայքի երևանյան ֆորումում Զելենսկու մասնակցությունն ու ռուսական կողմի ցավոտ արձագանքը արդեն հուշում էր, որ այլ կերպ չէր կարող լինել: Արդյոք՞ Հայաստանի ներկա քաղաքական ղեկավարությանը հաջողվել է վերջնականապես փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը, կերևա ընտրությունների արդյունքից և հետընտրական գործընթացներից: Ընտրությունները փաստացիորեն ունեն արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հանրաքվեի նշանակություն: Առայժմ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ազդեցության պատկանելիությունը մնում է հարցականի տակ: Դե յուրե և դե ֆակտո կարգավիճակները հակասում են միմյանց: Հատկապես Հայաստանի պարագայում: Երեք հանրապետություններից միայն Հայաստանն է, որ ադամակցում է ՌԴ գերիշխանությամբ գործող կառույցներին. ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ: Միակ երկիրը որտեղ կա ռուսական ռազմաբազա, դա ևս Հայաստանն է: Հայաստանը ևս միակ հարավկովկասյան պետությունն է, որը ամեն կերպ ձգտում է ազատվել հյուսիսային հարևանի ազդեցությունից: Երեքից առավել մեծ տնտեսական/էներգետիկ կախվածություն այդ նույն հարևանից, ունի կրկին Հայաստանը: Մնում է ապավինել «Նոր Յալթայի» գաղափարին, այսինքն սպասել «եռյակի» կողմից ազդեցության և շահերի համաշխարհային գոտիների բաժանմանը: Եթե Յալթայում եռյակի մեջ էին Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը, «Նոր Յալթայում» հավանաբար կլինեն Թրամփը, Սի Ծինփինը և Պուտինը»։

«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
4101:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
7001:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
4200:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5400:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
6100:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
5300:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
47Երեկ, 23:42
Նաիրի Հոխիկյանին հրավիրել են հարցաքննության, առգրավել հեռախոսը
55Երեկ, 23:24