«Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար պետք է իշխանափոխություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հենց այս ընթացքն է, որ Հայաստանը վերածելու է «գուբերնիայի»: Եվ այլեւս կարեւոր չէ՝ Ռուսաստանի՞ գուբերնիայի միայն, թե՞ միանգամից՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի կամ Չինաստանի, կամ Հայաստանը վերածվելու է դե ֆակտո աշխարհաքաղաքական մի «կոնսորցիումի», որտեղ բաժնեմասերի շուրջ խոշորները կպայմանավորվեն իրենք:
Երբ իշխանություն պահելը դառնում է ինքնանպատակ՝ այնպիսի պետությունում, ինչպես Հայաստանը, պետության համար վերը նշածս ճակատագիրը դառնում է անխուսափելի: Եվ Հայաստանը «գուբերնիա» կամ «աշխարհաքաղաքական կոնսորցիում» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն, որի հիման վրա նաեւ՝ իրավիճակի որակական փոփոխություն: Ընտրական պրոցեսը դա անելու հնարավորություն է, որը բաց թողնելը կարող է լինել աններելի: Կրկնեմ, այստեղ բացարձակ չկա էմոցիոնալ բաղադրիչ: Սա քաղաքական իրավիճակն է, որից հանրային ուշադրությունը հենց փորձում են շեղել էմոցիոնալ-հռչակագրային բնույթի ճառասացությամբ՝ ինքնիշխանության, «իրական Հայաստանի», «խաղաղության» եւ այլինի մասին: Մինչդեռ, Հայաստանն «աշխարհաքաղաքական կոնսորցիումի» վերածելու պրոցեսը լինելու է հենց պատերազմով: Այլ կերպ դա չի լինում: Հետեւաբար, դրանից խուսափելու պատեհ հնարավորությունը՝ ընտրական այս գործընթացն եւ դրանում ընդդիմության առաջատար ուժերից որեւէ մեկին ձայն տալը, որպեսզի ձեւավորվի փոփոխության անհրաժեշտ հեռանկարը»:

«ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար»․ Տիգրան Աբրահամյան
401:06
«ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում ՀՀ-ին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային»․ Վոլոդին
1801:05
«Բոլորդ մի կալոդի նույն քարտերն եք». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
2500:42
«Եթե Փաշինյանն ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3100:36
«Հարգելի՛ ԱԱԾ, Գևորգ Պապոյանը առաջարկում է զինել 30-40 000 ընդդիմադիր, անհապաղ զբաղվեք սրանով»․ Տիգրան Քոչարյան
4700:12
«Նիկոլի հրապարակած թղթերն իսկ բավարար են Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»․ Արմեն Աշոտյան
4600:06
«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան
39Երեկ, 23:42
Նաիրի Հոխիկյանին հրավիրել են հարցաքննության, առգրավել հեռախոսը
45Երեկ, 23:24