Երկուշաբթի, 11 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը». Արամ Սարգսյան

«ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը». Արամ Սարգսյան
125
Այսօր, 09:18

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե Հայաստանում որոշ քաղաքական ուժեր շարունակում են «ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով», ինչը, ըստ նրա, խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը։
Վստահ եմ, որ Ալիևն այդ հայտարարությունն արել է՝ տեսնելով, որ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը՝ առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին։ Ազգային հույզերի վրա խաղալը ավանդական ռուսական գործելակերպ է։ Նույնը նրանք արել են վրացական ընտրություններից առաջ՝ Աբխազիայի հարցով, որը այդպես էլ չվերադարձրին ընտրություններից հետո։
Համոզված եմ, որ ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է, որ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու, իշխանություն չի փոխելու, և հիմա ազգային հույզեր վաճառելով՝ փորձում է ուժեղացնել նրանց։
Ցավոք, Ալիևը նման հռետորաբանությունից օգտվելու է, քանի դեռ մենք իրական քայլեր չենք ձեռնարկել ՀՀ տնտեսության մեջ թռիչքային աճ ապահովելու, մեր բանակի մատակարարումներն արդիականացնելու և բազմապատկելու ուղղությամբ, ինչպես նաև քանի դեռ մեր ժողովրդի քվեով ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել ՌԴ շահերը սպասարկող ուժեր։
Հ.Գ. Հետևեք քարոզարշավին․ մենք լուծումներ ենք առաջարկում բոլոր ուղղություններով, որոնք հետագայում կբացառեն նաև նման իրավիճակները...»:

Աղբյուրը`   Արամ Սարգսյան