ԱՄՆ-ի նախագիծն «սպառնալիք է ռազմավարական կայունությանը». Պուտինի ու Սի Ցզինպինի համատեղ հայտարարությունը

ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» նախագիծը «սպառնալիք է ռազմավարական կայունությանը», ասվում է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի միջև բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։
Կողմերը կարծում են, որ նախագիծը նպատակ ունի կառուցելու «անսահմանափակ, բազմաշերտ, բազմադոմեյնային և գլոբալ հրթիռային պաշտպանության համակարգ», որը կհաղթահարի ցանկացած հրթիռ դրանց թռիչքի բոլոր փուլերում և արձակումից առաջ։ Նման ծրագրերը, ըստ Մոսկվայի և Պեկինի, «լիովին չեղյալ են հայտարարում ռազմավարական կայունության պահպանման հիմնական սկզբունքը, որը պահանջում է ռազմավարական հարձակողական և ռազմավարական պաշտպանական զենքերի միջև անբաժանելի կապ»։ Սա, իր հերթին, մեծացնում է տիեզերքում հակամարտությունների ռիսկը, նպաստում է տիեզերքի ռազմականացմանը և «դրա վերածմանը զինված բախման վայրի», ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլոբալ հրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին գործադիր հրամանագիրն ստորագրել է 2025 թվականի հունվարին։
«Ոսկե գմբեթը» կգործի փուլերով, այլ ոչ թե անմիջապես՝ իր ամբողջական տեսքով։ Առաջին փուլում Փենթագոնը ցանկանում է կենտրոնանալ տվյալների համակարգերի ինտեգրման վրա։ Այնուհետև գործակալությունը պետք է կենտրոնանա տիեզերական զենքի մշակման վրա։
«Ոսկե գմբեթը» բազմաշերտ հրթիռային պաշտպանության համակարգ է, որը լիովին կպաշտպանի Ամերիկա մայրցամաքը բոլոր տեսակի հրթիռներից (բալիստիկ, թևավոր և հիպերձայնային): Համակարգը նախատեսված է միջուկային զենք, թևավոր, բալիստիկ և հիպերձայնային հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր որսալու համար: Նախագծի նպատակն է ստեղծել արբանյակների ցանց՝ մոտեցող հրթիռները հայտնաբերելու, հետևելու և հնարավորինս որսալու համար: Վահանը կարող է պարունակել հարյուրավոր արբանյակներ՝ դրանց հայտնաբերման և հետևման համար:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
89616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76609.11.2026, 15:18