Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակելու է ծաղիկների ներմուծումը Հայաստանից, հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»: Որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։
«Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակվում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։
2025 թվականի ամռանը Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) զգուշացրել էր Հայաստանից կտրված ծաղիկների և ծաղկաբույլերի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին: Այդ ժամանակ դա պայմանավորված էր բուսասանիտարական վկայականներով ապրանքների բեռնափոխադրումների աճով, որոնք, ըստ Ռուսաստանի իշխանությունների, պարունակում էին ապրանքների ծագման մասին կեղծ տեղեկություններ: Մասնագետները նաև հայտնաբերել են կարանտինային արևմտյան ծաղկային տրիպսներ (Frankliniella occidentalis):

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
203Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
43824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
132023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60822.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49821.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49821.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
125820.10.2026, 15:19