«Ռուսական գազի արտոնյալ գինը ՀՀ-ի համար կարող է դառնալ շուկայական, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից». Պեսկով

Երևանին գրավող գազի արտոնյալ գինը կարող է ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ ռուսական գազի և ռուսական էներգակիրների համար գործում է բավականին գրավիչ, առավել քան արտոնյալ գին․ դա իսկապես այդպես է։ Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես՝ իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար»,- ասել է Պեսկովը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «նման ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար»՝ դա «իհարկե, Եվրոմիությունն է»։ «Այնտեղ գները բոլորովին այլ են՝ շուկայական։ Մեր ընկերները Երևանում դա շատ լավ գիտեն»,- եզրափակել է նա։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
89616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76609.11.2026, 15:18