«Պետք է հնարավորինս օգնել գործող ընդդիմադիր ուժերին»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմության մանդատները վերցնելու/չվերցնելու բանավեճն ինքնին երկսայր սուր է ընդդիմության և ընդդիմադիր ընտրազանգվածի համար, քանի որ այդ ձևակերպմամբ օրակարգն անվստահության ու պառակտվածության լրացուցիչ պայմաններ է ստեղծում երկու որոշման դեպքում էլ:
Իրականում սրտացավ անձանց ու խմբերի կողմից հարցադրումը պետք է լինի ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ թելադրելու կարողության ու մեխանիզմների մասին: Իսկ քաղաքական օրակարգը հնարավոր է թելադրել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական գործունեությամբ (իմ կարծիքով՝ առաջին տարբերակում՝ ավելի շատ): Նույն տրամաբանությամբ՝ երկու տարբերակում էլ ընդդիմությունը կարող է ձախողել, եթե ուշադրությունը չկենտրոնացնի օրակարգի վրա:
Կարճ ասած՝ ձևական հարցերի շուրջ բանավեճը պետք է տեղափոխվի բովանդակային կողմ՝ հնարավորինս օգնելով գործող ընդդիմադիր ուժերին քաղաքական օրակարգ ձևավորել ու թելադրել, ոչ թե՝ հյուծել միմյանց»:

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
110:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
2710:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4009:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5209:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
5809:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
330Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
195Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
226Երեկ, 01:06