«Հայաստանը թևակոխել է հետընտրական սահմանադրական ճգնաժամի փուլ». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1. Հայաստանը թևակոխել է հետընտրական սահմանադրական ճգնաժամի փուլ։ Աննախադեպ թվով քվեներ՝ 58.000, փոշիացան։ Դիցուկ եթե համամասնորեն համեմատենք Գերմանիայի ընտրողների թվաքանակի հետ, ապա եթե իրենց Դաշնային սահմանադրական դատարանը ՀՀ ՍԴ-ի նման որոշում կայացներ, ապա կփոշիանար մոտ 3.000.000 մարդու ձայն։
2. Հիմա Եվրոպան ճանաչում է Հայաստանում ընտրությունները, իսկ Ընդդիմությունը անկախ քննադատության 9-րդ ալիքից վերցնում է մանդատները, որովհետև պայքարի այլընտրանք առայժմ չի տեսնում։ Իսկ փողոցային պայքարի վրա ասես երկուստեք տաբու է դրված և բոլոր կանխագուշակումները տանում են դեպի ձախողման։
3. Ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը Ընդդիմության ներդաշնակ և համակարգային գործունեությունն է մեկ միասնական հարթակում, որի ճանապարհային քարտեզը այժմ մշակել է ՀայաՔվեն։
4. Հանրությունը ապագա տիտղոսակիր ընդդիմությունից սպասում է ավելին քան փոխադարձ վիրավորանքները և «ոգեշնչող բռնցքամարտերը»։ Մարդիկ ուզում են տեսնել իրական փոփոխություն և ո՛չ թե մտքերի միապաղաղ և անպտուղ հակագրոհ։
5. Ե՛վ ընդդիմությանը, և՛ գործող իշխանությանը ՀՀ քաղաքացին ընտրել է հաղթանակի ակնկալիքով։ Ընդդիմությունից ընտրողը սպասում է կամ օրենսդիրում արդյունավետ աշխատանք կա՛մ փողոցային պայքար։ Բայց կա 3-րդ ճանապարհը՝ Հանրային խորհրդարանի ձևովորումը, որը չի բացառում նաև մանդատների ստանձնումը։
Հ.Գ. Եթե գործեք նույն տրամաբանությամբ կկորցնենք կես միլիոն ընտրազանգվածի կեսը, իսկ եթե ուզում եք պահպանել ձեր քաղաքական կապիտալը և այն զարգացնել պետք է գնաք այլ կրեատիվ ճանապարհով»:

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
110:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
2710:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4009:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5209:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
5809:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
330Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
195Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
226Երեկ, 01:06