«Իշխանությունների ուղերձը հստակ է․ ով ՀՀ-ի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ, լուրջ պրոբլեմներ է ունենալու»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունների ուղերձը հստակ է․ ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ, լուրջ պրոբլեմներ է ունենալու։
Այդ ուղերձը հղում են Ծառուկյանի գործով, այդ ուղերձը հղում են «կքվեարկենք ու վաղը 7-ին հետ ենք թռնում, կարող ա ստեղ խառը լինի» ասողի գործով, այդ ուղերձը հղում են օդակայաններում ռազմական ոստիկանությամբ, այդ ուղերձը հղում են մի շարք ուրիշ ձևերով։
Այդ բոլոր գործերի օրինականությունը, մեղմ ասած, վիճելի է։ Այդ բոլոր գործերով պրոցեսները, բնականաբար, զուտ քրեադատավարական չեն։ Բայց ուղերձը հստակ է։
Արդյո՞ք սա իրավական պետության սղաճ կամ նահանջ չի։ Իհարկե սղաճ ու նահանջ է։
Արդյո՞ք ռուսաստանյան այս գործողությունների ֆոնին կան լավ սցենարներ։ Չէ, չկան։ Կան վատ սցենարներ ու շատ վատ սցենարներ։ Առայժմ վատ սցենարն է։
Հ․Գ․ Որևէ մեկը կարծում էր, որ Ռուսաստանը կարա որոշի մեր ժողովրդավարությունը վարի տալ, իսկ մենք այդ ֆոնին կկարողանանք Շվեդիա դառնա՞լ»։

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
110:54
«Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը»․ Արման Մելիքյան
2710:36
«Իր շուրջ տեղի ունեցողը պատմական անարդարություն է պատմական կերպարի հետ»․ Անժելա Թովմասյան
4009:54
«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
5209:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
5809:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
330Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
195Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
226Երեկ, 01:06