«ՌԴ-ում չկա նավթավերամշակման խոշոր գործարան, որն Ուկրաինայի կողմից հարվածի չի ենթարկվել». Զելենսկի

Երեկ ուկրաինական ԱԹՍ-ները ճեղքեցին Ռուսաստանի պաշտպանությունը և հարվածեցին Սիբիրում գտնվող ռուսական նավթավերամշակման գործարանին։ Սա նոր իրականություն է։ Ռուսաստանում այլևս չկա նավթավերամշակման խոշոր գործարան, որն Ուկրաինայի կողմից հարվածի չի ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ «Ի տարբերություն Պուտինի, մենք այս պատերազմը չենք մղում հաճույքի համար։ Ռուսաստանն է այս պատերազմը բերել Ուկրաինա։ Նրանք սպանում են մեր ժողովրդին։ Նրանք ցանկանում են ոչնչացնել մեր անկախությունը։ Իսկ մենք պարզապես պաշտպանվում ենք։ Մենք բարձրացնում ենք այս պատերազմի գինը Ռուսաստանի համար։ Այդպիսով մենք մեծացնում ենք խաղաղության հնարավորությունները։ Դա անում ենք շնորհիվ հարյուր հազարավոր ուկրաինացիների, որոնք աշխատում են մեր շատ կարևոր պաշտպանական ոլորտում, և հարյուրավոր ընկերությունների, որոնք արտադրում են Ուկրաինային անհրաժեշտ զենքի բոլոր տեսակները։ Այսօր դրա շնորհիվ Ուկրաինան ունի աշխարհում ամենամեծ և ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերով պատերազմ վարելու կարողությունները։ Եվ մենք այդ կարողություններն առաջարկում ենք մեր գործընկերներին՝ Drone Deal Initiative նախաձեռնության միջոցով։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արդեն միացել են այս նախաձեռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր միանում են դրան»,- նշել է նա։

Թրամփը չի բացառել, որ Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
5517:16
«Լավ կառավարիչն ամեն ինչ պլանավորում, ամեն բան հաշվի է առնում»․ Ոսկան Սարգսյան
4217:06
«Ահա թե ինչու է Փաշինյանի որոշումների որակը միշտ ցածր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3916:48
«Բանի տեղ մի դրեք հայտարարությունները, թե՝ գնաք ԱԺ, ՔՊ-ականները ձեզ ստորացնելու են»․ Հովհաննես Իշխանյան
5216:18
«Աշխարհաքաղաքական այս բախտորոշ օրերին իշխանությունը գերադասում է արձակուրդ մեկնել»․ Գևորգ Գևորգյան
5015:48
«Կիևում կքննարկենք, թե ինչպես կարելի է ավարտել այս հակամարտությունը»․ Ֆիդան
9515:29
«Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար»․ #TheGuardian
10015:12
«Արդյոք 21-րդ դարում ատոմային զենքը վաղուց անախրոնիզմ չէ»․ Վլադիմիր Հովհաննիսյան
5415:00