«Հայաստանի ոսկեգույն քարտեզի վրա կարող են 3 փոքր ծակեր առաջանալ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես համաձայն չեմ այն վերլուծությունների, մեկնաբանությունների ու պնդումների հետ, թե այսօր Հայաստանը փորձում է իր անկախությունը և ինքնիշխանությունը վերականգնել:
Իմ տպավորությամբ, որի հիմքում, անշուշտ, քաղաքական քայլերն ու տեքստերն են, Հայաստանի օրվա իշխանությունը փորձում է հնարավորին նվազեցնել քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգեբանական կախումը Ռուսաստանից:
Անկասկած, Ռուսաստանից կախվածության թուլացումը բերում է ինքնիշխանության որոշակի ավելացման, բայց ռուսական վաակումը լցվելու է այլ ազդեցություններով՝ ամերիկյան, եվրոպական, թուրքական, ադրբեջանական...
Այստեղ, իհարկե, ասվում է, որ ձվերը տարբեր զամբյուղներում դնելը արդարացված և իրատեսական քաղաքականություն է:
Թե ինչով կավարտվի այս քաղաքականությունը ցույց կտա ժամանակը:
Ինձ համար կարևոր են մեր պատմության դասերն ու անցյալի փորձը:
Եղե՞լ է ժամանակ, երբ մենք ձգտել ենք ազատվել ռուսական ազդեցությունից:
Այո, եղել է: Ինչո՞վ է դա ավարտվել: Կդնեմ այդ մասին պատմող տեսանյութ:
Ամեն դեպքում, այսօր և առաջիկայում, Հայաստանը չունի այլընտրանք, քան հաշտվել մեր հարևանների պարտադրած խաղաղության կանոններին:
Ցավոք, զգացվում է և ինչպես գրել ենք այլ առիթներով, Հայաստանի ոսկեգույն քարտեզի վրա, որ հպարտորեն կրում են հայրենի իշխանությունները, կարող են երեք փոքր ծակեր առաջանալ՝ մեկը մեր՝ Նոյեմբերյանի կողմերում, մյուսը՝ Իջևանի, երրորդը՝ դեպի Եղեգնաձոր ճանապարհին:
Սա, իհարկե, անմիջական կապ չունի ռուսական քաղաքականության հետ, այլ մեր հարևանների պարտադրած խաղաղության կանոնների շրջանակներում է»:

«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
323:30
«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
3423:18
Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի բակում, իրավիճակը լարվեց (տեսանյութ)
5322:48
«Պետք է ճանապարհային քարտեզ մշակվի և քաղաքական քայլերով կանխվի այս «բեսպրեդելը»»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
3822:30
«Քաղաքաական բաղադրիչն ակնհայտ է, վաղեմության ժամկետի խնդիր էլ կա»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5022:06
«Իրավապահ մարմիններին առաջարկում եմ զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6821:42
«Տպավորություն է, թե Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են միմյանց ծառայեցնել որպես բռնցքամարտի տանձիկ»․ Հակոբ Բադալյան
6021:18
«Նիկոլ Փաշինյանը ներքին ռեպրեսիաներ իրականացնելու ինդուլգենցիա է ստացել ԵՄ-ից»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6521:12