Խուլիգանության դեպք՝ Երևանում

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, իրավապահների ժամանելուն պես մի խումբ անձինք դիմել են փախուստի, սակայն նրանցից երկուսի փախուստը կանխվել է։ Վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և իրենց կողմից շահագործվող «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ ձերբակալվածները Երևանի բնակիչներ 28-ամյա Մացակ Ա-ն և 28-ամյա Սերյոժա Ա-ն են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են նաև 2 «Toyota» և մեկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
10720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
11219:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
19517:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10815:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9615:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10114:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
29012:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
28109:49