ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին պաշտոնապես բաշխեց Ազգային ժողովի մանդատները, ինչով ավարտվեց ընտրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկը։ Ըստ պաշտոնական արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, ինչի հետևանքով կուսակցության օգտին տրված շուրջ 60 հազար քվեները չեն փաստացի գողացվեցին։
Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովը նախատեսվում է գումարել իր առաջին նիստը օգոստոսի 2-ին, և խորհրդարանը կսկսի աշխատանքն արդեն նոր քաղաքական կազմով։
Սակայն քաղաքական զարգացումներին զուգահեռ ուշագրավ է նաև միջազգային արձագանքի պատկերը։ Մեր ուսումնասիրությամբ՝ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հրապարակային շնորհավորական ուղերձ չեն հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական վերջնական արդյունքներին, և միայն հետո կորոշվի՝ կլինի՞ շնորհավորանք, թե՞ ոչ։ Պաշտոնական արդյունքները կան, ՍԴ որոշումը կա, ԿԸՀ-ի վերջնական որոշումը կա, բայց ՌԴ նախագահի շնորհավորանքը՝ ոչ։
Թեև նման հանգամանքը չի կարող ինքնին մեկնաբանվել որպես ընտրությունների չճանաչում, բայց, ամեն դեպքում, դիվանագիտական կարևորագույն ժեստ է սա, հատկապես հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը։ Սովորաբար նման մակարդակի շնորհավորանքները դիտարկվում են ոչ միայն որպես արարողակարգային անհրաժեշտություն, այլև որպես քաղաքական ազդակ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում»։

«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
8917:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
9517:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8317:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
8417:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
7617:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
6817:06
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին
7316:54
«Հետագան ցույց կտա՝ ՀՀ դատական համակարգը մաս կկազմի՞ այս քաղաքական ծրագրի, թե՞ ոչ»․ Արթուր Ղամբարյան
6716:30