Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ովքեր են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները

Ովքեր են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները
189
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ., 15:18

Այսօր ՔՊ վարչության փակ նիստում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Լուսինե Բադալյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սոնա Ղազարյանն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Սարգիս Խանդանյանն ընտրվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Սիսակ Գաբրիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան։

Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը։

Սոնա Ղազարյանը կփոխարինի Արման Եղոյանին
Սասուն Միքայելյանը չի ընտրվել պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու
Լուսինե Բադալյանը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուների մասին