«ՌԴ տեսանկյունից՝ օգոստոսի 3-ից սկսած Հայաստանում իշխանություն չի լինելու»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Փաշինյանը հռետորական ԹՎԱՑՈՂ մի հարց է հնչեցրել, որ ոչ միայն ունի շատ հստակ ու անշեղելի պատասխան, այլ նաև հանդիսանալու Հայաստանում ընթալիք բոլոր քաղաքական պրոցեսների ակունքը:
Հարցին, արդյոք իր համար կարևո՞ր է ՌԴ նախագահի շնորհավորանքը, Փաշինյանն արձագանքել է․«Այդտեղ հարց կա, թե ինքն ո՞ւմ հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում»։ Պատասխան. «Պուտինը խոսել է 2021 թվին, իր կողմից լեգիտիմ ճանաչված, ընտրությունների արդյունքում վարչապետ դարձած Փաշինյանի հետ, ում լեգիտիմությունն ավարտվելու է 2026 թվականի օգոստոսի 3-ին»: Էս պատասխանը պիտի ականջին օղ անի ողջ վարչակազմը՝ Փաշինյանից սկսած, մինչև Կոնջորյանի վերջին եղբայր, որովհետև սա ըստ էության նշանակում է, որ ՌԴ տեսանկյունից՝ օգոստոսի 3-ից սկսած Հայաստանում իշխանություն չի լինելու:
Հետևաբար հասկանալի չէ, թե ով պետք է Հայաստանից մեկնի Ղրղզստանում օգոստոսի 6-7ը կայանալիք ԵԱՏՄ նիստին: Եթե Փաշինյանը լեգիտիմ չէ, չի կարող լեգիտիմ լինել նաև իր փոխվարչապետը, նախարարը և այլ որևէ մեկը: ԵԱՏՄ-ն ուղղակի իրավունք չունի Փաշինյանին ընդունել այդ գագաթնաժողովում: Փաշինյանն էլ դե կարա իր բջուկ ձևերով ինքը հայտարարի, որ չի գնում, բայց դրանով հարցը չի լուծվում, իսկ հարցերը շատ են ու շատ լուրջ են:
Օրինակ՝ պատկերացրեք, որ ԵՄ-ն Փաշինյանից պահանջում է ՌԴ ռազմական բազան դուրս բերել Գյումրիից: Փաշինյանն էլ բռնում, դուրս ա հրավիրում ռուսական զինվորներին: Այդ զինվորները իրավունք չունեն Փաշինյանի խնդրանքը կատարեն, քանի որ Փաշինյանն այդ պահին ըստ պաշտոնական Մոսկվայի լինելու է ՀՀ շարքային հանցագործ մի քաղաքացի, ով տապալելով սահմանադրական կարգը, զավթել է իշխանությունը:
Կամ մեկ այլ օրինակ ձեզ բերեմ՝ ՀՀ բյուջեն ունի ԵԱՏՄ-ի սահմաններում ողջ առևտրից գոյացած իր փայը: Այդ փայը ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ ընդհանուր «օբշյագից»: Եթե ՀՀ-ում չկա իշխանություն, ապա ԵԱՏՄ-ն որավունք չունի Հայաստանին հասանելիք գումարները փոխանցել եսիմ ում, փողոցից եկած ոմն Ն.Փ.-ի: Եթե ԵԱՏՄ-ն այդ գումարները փոխանցի Ն.Փ.-ին, էսօր վաղը ՀՀ-ն կարող է հաղթահարել սահմանադրական ճգնաժամը և ունենալ լեգիտիմ իխշանություն, վաղը ենթադրենք ես եմ վարչապետը, կարամ չէ՞ գնամ Մոսկվա, հարց տամ նույն Պուտինին, թե էդ ու՞մ է տվել մեր փողերը: Պուտինն էլ բնական է կհայտնվի շատ անհարմար դրության մեջ, դրա համար օգոստոսի 3-ից կարա մեր փողերը եսիմ ում չտա...
Կինոն սկսել է, բայց հանկարծ հույս չունենաք որ դուք դիտորդ եք լինելու: Չէ, էս կինոյում մենք բոլորս պիտի դեր ունենանք... ուզենք՝ չուզենք: Մենք ընդամենը կարող ենք որոշել, որ դերն ենք ստանձնում՝ դրական հերոսի՞, թե՞՝ բացասական...»։

«Նեթանյահուն խուսափում է Թրամփին Իրանի հարցով պահանջներ ներկայացնելուց»․ #Politico
2710:59
«ՌԴ տեսանկյունից՝ օգոստոսի 3-ից սկսած Հայաստանում իշխանություն չի լինելու»․ Արթուր Դանիելյան
3610:42
«Բելուջիստանը կարող է ևս մեկ գործոն հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար»․ Արտակ Զաքարյան
5110:00
«Սա է թշնամու իրական վիճակը»․ Վարդան Ոսկանյան
6109:54
«Մոռանում են, որ խորհրդարանը կառավարության գրասենյակը չէ». Արմեն Հովասափյան
14501:06
«Մեծ քաղաքականությունը խառնում ես կոմբայնավարության հետ». Արգիշտի Կիվիրյան
187Երեկ, 21:12
«Ոտքիʹ կանգնիր և պայքարիʹր». Ավետիք Չալաբան (տեսանյութ)
198Երեկ, 19:48
Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետ
513Երեկ, 19:39