«Ինչպե՞ս է հաստատված խաղաղությունը, եթե հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Օրերս մտահոգիչ տեղեկություն ստացվեց հայ գերիների առողջական վիճակի հետ կապված․ դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ։ Եթե ասեք, որ խաղաղություն է հաստատված, դրա համար չեք բարձրաձայնում այդ հարցերը՝ այլ ճանապարհներով եք փորձում լուծել հարցերը, ուզում եմ հասկանալ․ ինչպե՞ս է հաստատված խաղաղությունը, եթե Հայաստանի օկուպացված տարածքները շարունակվում են մնալ Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Սահամազատման թեմային բազմիցս եմ անդրադարձել, գերիների հետ կապված՝ մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, և որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել՝ աջակցություն ցուցաբերեն։ Էլի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար և մեր նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ ու կոնֆիդենցիալ, որը հիմա էլ արվում է»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
15311:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10808:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
14601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
15100:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14800:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
130Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
109Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
239Երեկ, 22:36