«Ալիկ Ալեքսանյանը քաղբանտարկյալ է՝ բառի դասագրքային իմաստով»․ Ռուբեն Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։
Կալանքը պատիժ չէ։ Այն բացառիկ խափանման միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ առկա են կոնկրետ, իրական և հիմնավորված ռիսկեր՝ անձի թաքնվելու, վարույթին խոչընդոտելու կամ այլ կերպ արդարադատությունից խուսափելու վերաբերյալ։
Եվ ամեն անգամ կալանքը երկարաձգելիս պետությունը պարտավոր է ոչ թե կրկնել նույն ձևակերպումները, այլ հիմնավորել՝ ինչո՞ւ է մարդու ազատությունից զրկելը շարունակում մնալ անհրաժեշտ և համաչափ։
Երբ ամիսներ շարունակ ազատությունից զրկելը վերածվում է ինքնանպատակ գործընթացի, իսկ կալանքի երկարաձգումը՝ գրեթե մեխանիկական որոշման, մենք այլևս գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ կալանքը որպես պատժի գործիք օգտագործելու հետ։
Ալիկ Ալեքսանյանը քաղբանտարկյալ է՝ այս բառի դասագրքային իմաստով։
Նրան կարելի է պահել ճաղերի հետևում ևս երկու ամիս, կարելի է երկարաձգել կալանքը նորից ու նորից, բայց դրանից ապօրինությունը օրինական չի դառնում, իսկ քաղաքական հետապնդումը՝ արդարադատություն։
Իրավական պետությունում դատարանը մարդու ազատության երաշխավորն է, ոչ թե մեղադրանքի կամքի հաստատողը»։

«Իմ ձեռքը մաքուր է, խիղճս՝ հանգիստ»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
116:54
Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ (տեսանյութ)
2716:36
«Ալիկ Ալեքսանյանը քաղբանտարկյալ է՝ բառի դասագրքային իմաստով»․ Ռուբեն Մխիթարյան
4016:30
«Քաղաքական հետապնդումները ոչինչ չեն փոխելու նրա պայքարի մեջ»․ Դավիթ Մանուկյան
4816:18
«Իրանին սահմանակից երկրները, ամերիկա-իսրայելական ծրագրին համաձայնելու դեպքում, կարող են բախվել Թեհրանի պատասխան քայլերին»․ #Telegraph
16415:48
«Երբեմն հաղթանակը կորցնում են ոչ թե պատերազմի դաշտում, այլ պատմական հիշողության համար մղվող պայքարում»․ Արմեն Հովասափյան
7115:18
«Մնում է՝ սթափ գնահատել իրավիճակը և անել հետևություններ»․ Արման Աբովյան
6815:06
«Ալիկն ուժեղ է, և փոքրիկ խմբակը դա չի ներում նրան»․ Արեգա Հովսեփյան
6914:54