«ԲՀԿ նախագահը «պատժվում» է լավ գաղափարի հետ վատ աշխատանքի համար, որ իրականացրել է նրա թիմը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր ուղերձ է հղել կալանատնից, որում շոշափվում են իհարկե Հայաստանի տնտեսությանը վերաբերող կարևոր հարցեր։ Ուղերձում նա անդրադարձ է անում նաև նոր ԱԺ–ին, որի աշխատանքը կմեկնարկի օգոստոսի 2–ին, և արտահայտում միտք, որ նոր խորհրդարանում կզգացվի ԲՀԿ պակասը՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
«Պատճառը գրագետ և պատրաստված գործիչների քչությունը չէ. նման պատգամավորներ բոլոր խմբակցություններում էլ կան։ Խնդիրը այլ տեսանկյունների, այլընտրանքային արդյունավետ լուծումների, առաջարկվող ծրագրային այլ մոտեցումների և դրանց կրող ամբողջական ուժի բացակայությունն է։
Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի հենց խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով»։
Որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվողը անձնական ու քաղաքական մոտիվով պայմանավորված գործողություն է, չունեմ կասկած։
Միաժամանակ, այստեղ չհամաձայնեմ նրա հետ, այն իմաստով, որ քաղաքական գործունեության համար բոլորովին պարտադիր չէ լինել խորհրդարանում։ Խորհրդարանն էլ՝ ԲՀԿ–ի չլինելով զրկվում է բացառապես մի էական հանգամանքից՝ կառավարող ուժը այդպիսով իրեն «շնորհում» է 3/5–րդ մեծամասնություն։ Որևէ այլ առումով խորհրդարանում չկա ԲՀԿ պակաս, որպես այդպիսին, որովհետև թե Ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը լիուլի ունեն ծրագրային–բովանդակային ապահովման ներուժ։
Կրկնեմ, ԲՀԿ այնտեղ լինելը կարևոր էր մի առումով՝ որ կառավարող մեծամասնությունը չունենա, իրեն չվերագրի 3/5–րդ, և հենց դրա համար էլ դե ֆակտո զրկեցին ԲՀԿ–ին անցնլու հնարավորությունից։
Բայց, այստեղ է ամբողջ հարցը, որ կուսակցությունն իր Առաջարկ Հայաստանին գաղափարն ու ծրագիրը նախընտրական շրջանում իրականացրեց կամ սպասարկեց, մատուցեց այնքան անարդյունավետ, որ «թույլ տվեց» իշխանությանը գնալ ԲՀԿ–ին խորհրդարան «չանցկացնելու» քայլին։ Եթե կուսակցությունը անցողիկ շեմը հաղթահարեր ոչ թե սահմանային, այլ համոզիչ առաջանցումով՝ օրինակ ունենալով 5–ից ավելի տոկոս, ապա վստահ եմ, որ կառավարող ուժը չէր կարող գնալ այդ շոշափելի անցումը «զրոյացնելու» քայլի։ Այո, չէր կարղ գնալ։
Ըստ իս, սրանք իհարկե ոչ դասական քաղաքականությանը, բայց ցավոք սրտի ներհայաստանյան և շուրջհայաստանյան իրողություններին բնորոշ ասպեկտներ են, որոնք գուցե թե չափազանց լավ հայտնի պետք է լինեն այդ պայմաններում քաղաքական գործընթաց ներգրավվող միավորներին, անհատներին։
Այդ իմաստով, ես մի առիթով արտահայտել էի միտք, որ Գագիկ Ծառուկյանը դե ֆակտո «պատժվում» է նախընտրական վատ աշխատանքի համար։ Ընդգծեմ, հիշեցնեմ, որ զուտ իրավական գնահատականի առումով ես նրա հանդեպ գործողությունը դիտարկում եմ անձնական և քաղաքական հետապնդում։ Բայց, իմ գնահատականը քաղաքական համատեքստում է, անգամ՝ «մետաֆիզիկական» իմաստով։ ԲՀԿ նախագահը «պատժվում» է լավ գաղափարի հետ վատ աշխատանքի համար, որ իրականացրել է նրա թիմը, եթե իրականացնողը նրա թիմն էր։
Կարծում եմ, որ Ծառուկյանի համար այստեղ կան առերեսվելու շատ կարևոր իրողություններ, որոնք նա չունի առնվազն հերթական անգամ բաց թողնելու իրավունք, որովհետև այդ իրողություններին առերեսվելու պահը ևս մեկ անգամ բաց չթողնելը կարևոր է թե նրա, թե հանրության համար»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
14111:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10208:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
14201:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14700:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14600:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
128Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
107Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
232Երեկ, 22:36