«Սեուտայի հետ կապված իրավիճակը ուշագրավ է իր աշխարհագրությամբ և հնարավոր աշխարհաքաղաքականությամբ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իսպանական Սեուտա ինքնավար քաղաքում ստեղծված միգրացիոն ճգնաժամը աե դիտարկել թերեւս ոչ միայն ԵՄ համար Աֆրիկայից եկող ավանդական մարտահրավերի համատեքստում, երբ պարբերաբար փորձ է արվում անցնել այս կամ այն երկիր։
Սեուտայի հետ կապված իրավիճակը աննախադեպ է մասշտաբով, ու նաեւ ուշագրավ է իր աշխարհագրությամբ եւ հնարավոր աշխարհաքաղաքականությամբ։
Սեուտան Մարոկկոյի եւ Իսպանիայի միջեւ իհարկե «հավերժական» վեճ է՝ քաղաքի պատկանելության մասով։ Միաժամանակ, միգրացիոն առումով շոշափելի մի ճգնաժամ է եղել 2021 թվականին, երբ մի քանի հազար մարդ Մարոկկոյից անցել է Սեուտա, որն ըստ էության Մարոկկոյին սահմանակից իսպանական «անկլավ» է։ Ընդ որում, 2021 թվականի մասով կա գնահատական, որ Մարոկկոյի իշխանությունը միտումնավոր է հրահրել այդ միգրացիոն ճգնաժամը՝ դժգոհ լինելով Իսպանիայի քաղաքական գործողություններից, երբ բուժման նպատակով ապաստան էին տվել Արեւմտյան Սահարա ինքնահռչակ միավորի առաջնորդին։
Ներկայիս ճգնաժամը անգամներով գերազանցում է 2021–ը, ինչը նույնպես տվել է մեկնաբնության առիթ, որ հնարավոր է կա Մարոկկոյի իշխանության «անտեսանելի ձեռքը»։
Ընդ որում, բոլորովին բացառված չէ, որ Մարոկկոյի իշխանության «անտեսանելի ձեռքի» հետեւում էլ կարող է լինել ավելի զորեղ եւ շահագրգիռ «անտեսանելի ձեռք»։ Համենայն դեպս, կարծում եմ իրավիճակի այսպիսի մասշտբային սրացումը շատ ուշագրավ է օրինակ ԱՄՆ–Իսպանիա փոխհարաբերության բարդության ֆոնին, որ կա Իրանի հարցի առիթով։ Նույն կերպ, Իսպանիայի քաղաքականությունը մեղմ ասած անդուր է նաեւ Իսրայելի համար, հետեւաբար՝ նաեւ գուցե Լոնդոնի համար։ Միով բանիվ, աշխրհաքաղաքական ֆոնը, որում հանկարծ բռնկվում է Սեուտայի նոր եւ ուժգին ճգնաժամ, բավականին ուշագրավ է։
Եվ հատկապես նաեւ նրանով, որ բռնկվում է ծովային լոգիստիկայի նշանակալի մի ուղղությամբ՝ Ջիբրալթարի նեղուց։ Կարծես թե աշխարհում «նեղուցային համաճարակ» է՝ Հորմուզի նեղուցի ճգնաժամ, հասունացող՝ Բաբ էլ Մանդեբի ճգնաժամ, հերթի մեջ Ջիբրալթա՞րն է։ Պարզապես, իբրեւ հարցադրում»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
14111:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10208:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
14201:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14700:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14600:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
128Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
107Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
232Երեկ, 22:36