«Եվրոպայում հրդեհների և ծայրահեղ շոգի հետևանքով վնասը գերազանցել է 3 մլրդ եվրոն»․ #FT

Եվրոպական երկրներում անտառային հրդեհների և ծայրահեղ շոգի հետևանքով առաջացած տնտեսական վնասները գերազանցել են 3 միլիարդ եվրոն, գրում է Financial Times-ը՝ սեփական վերլուծության հիման վրա։
Լրատվամիջոցի գնահատմամբ՝ հրդեհավտանգ սեզոնի առաջին երկու ամիսներին այրվել է գրեթե 0,5 միլիոն հեկտար տարածք, ինչը միայն եվրոգոտու առավել տուժած հինգ երկրներին պատճառել է 3,1 միլիարդ եվրոյի վնաս։
Թերթը նաև նշում է, որ տնտեսական կորուստների իրական չափը դեռևս ամբողջությամբ պարզ չէ, քանի որ անշարժ գույքի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին հասցված վնասների գնահատումը շարունակվում է։
ԵՄ կլիմայի փոփոխության ծառայության՝ «Copernicus»-ի տվյալներով՝ այս տարվա հունիսը Արևմտյան Եվրոպայում դարձել է օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը։ Տարածաշրջանում օդի միջին ջերմաստիճանը հասել էր 20,74°C-ի։ Ամռան առաջին երկու ամիսներին անտառային հրդեհներից ամենաշատը տուժել են Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Ռումինիան։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
10917:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
7316:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
11509:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
165Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
186Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
46902.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46402.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43002.10.2026, 13:06