«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին, հարց ուղղեց նրա կնոջ աշխատավարձի վերաբերյալ: «Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Երբևէ Հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա էնքան աշխատավարձ, ինչքան՝ իմ կինը: Երբ նա նշանակվել է տնօրեն, դրանից առաջ տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ»,- մասնավորապես ասաց Կոնջորյանը:
Խամոյանն արձագանքեց. «Հայփոստը 2020-ից է պետական կառավարման հանձնվել, մինչև դա եղել է մասնավոր ընկերություն, կարող էին հարյուր հազար դոլար աշխատավարձ տալ: Հիմա խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է ու խոսքը 118 հազար դոլարի մասին է»: Կոնջորյանը պատասխանեց. «Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության, եղել է հավատարմագրային կառավարման ներքո, երկրորդը, Հայփոստը հարյուր տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է: Իմ կինն ու մյուս աշխատակիցները պետբյուջեից երբևէ աշխատավարձ չեն ստացել»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
11811:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9008:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
13401:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
13900:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
124Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
103Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
220Երեկ, 22:36