«Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, դա հի՞մք է էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար». Էդգար Ղազարյան

Քննարկվում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Ընդդիմադիր Էդգար Ղազարյանը, դիմելով հիմնական զեկուցող, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին, մասնավորապես ասաց. «Այն դեպքում, երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, կամ հայհոյում անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի մասնակիցներին, նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»: Ջուլհակյանն ասաց՝ 7-րդ, 8-րդ գումարման ԱԺ-ների ժամանակ, դրանից առաջ էլ, բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք զգացվել է. «Ինչո՞ւ չի ստեղծվել, որովհետև օրենսդրությունը սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի, այսինքն՝ այն չի եղել մշտապես գործող ու դա է եղել պատճառը, որ ճիշտ չէ»: Ղազարյանն արձագանքեց. «Բայց ես կոնկրետ դեպքեր վկայակոչեցի, էդ դեպքերի կապակցությամբ, ձեր ընկալումներում, պե՞տք է ստեղծվեր էթիկայի հանձնաժողով»: «Այո, այդ թվում այն դեպքերի հետ կապված, երբ ԱԺ պատգամավորը դիմում է միայն երկու խմբակցությունների պատգամավորներին»,- նշեց ՔՊ-ականը:

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
519:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
3519:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7118:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
7617:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6317:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
6816:48
«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6116:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6416:06