«Խորհրդարանի 6 օրերի քննարկումը՝ համառոտ»․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ.
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք ընտրակեղծարար եք, գողացել եք «Բարգավաճ Հայաստանի» ձայները, կեղծել եք ընտրությունները, վարչական ռեսուրս եք կիրառել, ձեր ձևավորած խորհրդարանը լեգիտիմ չէ։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք էլ ընտրակաշառքով եք ձայներ ստացել, մարդկանց ձայները գնել եք, «Բարգավաճի» ձայներից ձեզ էլ ենք տվել։ Եթե մենք լեգիտիմ չենք, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկել ենք ձեզ հեռացնելու ու հեռացնելու ենք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք ձայններդ կտրեք, ներողություն խնդրեք։ Երեք կուսակցության ցուցակում եք եղել, դուք վատն եք և ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք Արցախն ուրացել եք, երկիրը կործանել եք, ադրբեջանցիներ եք բերում։ Մեր թեկնածուն լավն է և այլն, և այլն։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ լավ, եկեք բարեկիրթ աշխատենք, թե չէ վատ կլինի։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկեք աշխատենք։ Գծերը գծեցինք տեղներդ իմացեք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք վատն եք, բայց մենք ձեզ ձայն կտանք։ Սահմանադրական պահանջ է։
(Նման սահմանադրական պահանջ, իհարկե, չկա, բայց Սահմանադրությունը հարգող իշխանություն է, էլի։)
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ ձեր ձայների շնորհիվ մեր թեկնածուն կունենա ամենաբարձր լեգիտիմությունը։
Ու նորից՝ «ընտրություն կեղծածները», «քվե գողացածները», «ոչ լեգիտիմ խորհրդարանի ձևավորման քաղաքական պատասխանատուները» իրենց ձայներով ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑԻՆ ընդդիմությանը։ (իրենց իսկ խոսքով)
Այսինքն՝ «ոչ լեգիտիմ ընտրություններով ձևավորված ոչ լեգիտիմ խորհրդարանի ոչ լեգիտիմ անդամների ձայնը», երբ տրվում է ընդդիմությանը, հանկարծ դառնում է լեգիտիմության աղբյուր և ընդդիմության ներկայացուցչին դարձնում «ամենալեգիտիմը»։
Կոգնիտիվ դիսոնանս։ Փնտրվում է տրամաբանություն։
Փուլ 1՝ ավարտ: Փուլ 2՝ մեկնարկ»:

Քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը (տեսանյութ)
414:42
«Խորհրդարանի 6 օրերի քննարկումը՝ համառոտ»․ Արփինե Հովհաննիսյան
2114:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
2414:24
«ԱՄՆ-ն կվերացնի Իրանի նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի վերաբերյալ համաձայնությունից հետո»․ #Reuters
6314:22
«Մենք սրա համար չենք ձեզ ընտրել»․ Արամ Գևորգյան
4613:48
«Եկեք ներողություն խնդրեք՝ հայ զինծառայողների մահը կամենալու համար». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4413:42
«Մամուլը գրում է, որ դուք խնդիրներ ունեք խմբակցությունում»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
5513:30
«Երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, դա հի՞մք է էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5913:12