Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս կառավարության նոր կազմի ձևավորման փուլում տեղեկացրել էր, որ նախարարությունների ղեկավարների մակարդակով մեծածավալ փոփոխություններ չեն սպասվում։ Փոխարենը կադրային հիմնական վերադասավորումները լինելու են փոխնախարարների օղակում։
«Եվ, ինչպես արդեն տեսնում ենք, մի շարք գերատեսչություններում փոխնախարարներ արդեն հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին, իսկ որոշ նախարարություններում կադրային վերադասավորումների գործընթացը դեռ շարունակվում է։
Նախկինում գրել էինք նաև, որ Առողջապահության նախարարությունում ևս փոխնախարարների ճակատագիրը վերջնականապես որոշված չէ։ Մասնավորապես, խոսքը նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի մասին է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած նոր թիմում նրանց վերանշանակման հարցը դեռևս կախված է օդում, իսկ նախարարությունում սպասողական տրամադրություններ են։
Տեղեկություններով՝ Լևոն Հակոբյանն այս օրերին Երևանի Իմպրեսո սրճարանում է հիմնականում լինում և այնտեղ է սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ վերջնական որոշմանը։
Լենա Նանուշյանն էլ, մեր տեղեկություններով, այս օրերին արձակուրդ է վերցրել և մեկնել հանգստի։ Նա ևս սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշմանը։
Սակայն աղբյուրները պնդում են՝ նրանց մասով վերջնական քաղաքական որոշումը դեռ չի հրապարակվել, և գերատեսչությունում առավել հավանական են համարում, որ երկուսն էլ նոր կառավարության կազմում չեն վերանշանակվի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
35628.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
38428.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
97926.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
56626.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
59824.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
103217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
115514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
119113.09.2026, 12:54