Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ռեժիմը փորձում է դաշտ բերել իր համար նպաստավոր օրակարգեր և փաթաթել հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան

«Ռեժիմը փորձում է դաշտ բերել իր համար նպաստավոր օրակարգեր և փաթաթել հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
64
Այսօր, 09:30

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը նոր խորհրդարանի մեկնարկից ի վեր անընդհատ փորձում է ընդդիմադիր պատգամավորներից ՀՀ տարածքի ծավալի մասին խոսք պոկել:
Հանձնած տարածքների, կրած պարտության, հազարավոր զոհերի պատասխանատուներն իրենց արածի ու չարածի համար պատասխան տալու փոխարեն անցել են հարձակման՝ սեփական օրակարգով և ագրեսիվությամբ:
Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը, դաշտ բերել իր համար նպաստավոր օրակարգեր և փորձել դրանք փաթաթել հասարակությանը՝ որպես առաջնահերթ և անհետաձգելի քննարկման հարց»: