«ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու պարտավորությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից». Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես չեմ պատրաստվում ստանձնել Ռուսաստանի պաշտպանությունը, առավել ևս՝ այս սահմանափակումների պայմաններում կամ փորձել որևէ կերպ մեղմել Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքը։ Դա ոչ իմ պարտականությունն է, ոչ էլ իմ քաղաքական օրակարգը։
Բայց պետք է անեմ մի դիտարկում, որին, կարծում եմ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել՝ հատկապես վերջին շրջանում շրջանառվող այն թեզի համատեքստում, թե «Ռուսաստանից և Ադրբեջանից Հայաստանին պարտադրում են հանրաքվե անցկացնել»
Երբ խոսքը Ադրբեջանի պահանջի՝ Սահմանադրությունը փոխելու մասին է, այստեղ արտաքին ճնշման տարրն ակնհայտ է։ Եթե կարճ, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություն՝ այն ներկայացնելով որպես իբր խաղաղությանը հասնելուն նախապայման։ Այս պահանջը պետք է գնահատել հենց որպես արտաքին ճնշման դրսևորում։
Բայց Ռուսաստանի նախագահի՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցը հանրաքվեով լուծելու առաջարկի, կամ, եթե ցանկանում եք՝ պահանջի, դեպքում քաղաքական և իրավական պատկերը բոլորովին այլ է
Ոչ մի օտարերկրյա պաշտոնյայի հայտարարություն չէ, որ Հայաստանի Հանրապետությանը պարտադրում է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Այդ պարտավորությունն արդեն իսկ բխում է ՀՀ Սահմանադրությունից։
ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։
Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը որոշի անդամակցել ԵՄ-ին՝ որպես վերպետական միջազգային կազմակերպության, այդ հարցը սահմանադրական իմաստով չի կարող լուծվել պարզապես կառավարության, ԱԺ-ի կամ վարչապետի որոշմամբ։ Այն պետք է լուծվի ԲԱՑԱՌԱՊԵՍ հանրաքվեի միջոցով։
Ուստի, ՌԴ նախագահի կողմից ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի մասին խոսելը, որքան էլ այն քաղաքականապես մեզ դուր գա կամ չգա, ինքնին չի կարող դիտվել որպես Հայաստանի Հանրապետությանը ներկայացվող պարտադրանք՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները»։

«ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու պարտավորությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից». Արթուր Սուքոյան
5302:00
«Կամերունի նախագահը երկու ամիս առաջ մեկնել է Եվրոպա և չի վերադարձել»․ #AP
14801:23
«Իսրայելի հարևան երկրները մտադիր են հարաբերությունների կարգավորումից հետո հարձակվել նրա վրա»․ ԶԼՄ-ներ
300Երեկ, 20:47
ՀՀ ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել
150Երեկ, 17:24
«ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար»․ #TheAtlantic
391Երեկ, 16:58
«Նպատակը ոչ թե Վեհափառին դատելն է, այլ եկեղեցին պառակտելը»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
152Երեկ, 16:54
«Եթե պատգամավորի մեջ էթիկա չկա, նրան ոչ մի հանձնաժողով չի օգնի»․ Մկրտիչ Իսրայելյան
127Երեկ, 16:36
«Ի՞նչ են ուզում Հայաստանից»․ Արեգ Սավգուլյան
115Երեկ, 16:18