«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան

«Այս բարեփոխման ներդրման հիմնական նպատակը եղել է ոչ թե փակել ամբողջ առողջապահական կարիքը, այլ բոլորին ընդգրկելով սահմանված շրջանակում ամենակարևոր և անհրաժեշտ՝ կյանք փրկող, հաշմանդամությունը կրճատող, մարդկանց կյանքի որակը բարելավող ծառայությունը ներառել փաթեթի մեջ»,- «Մեդիահաբ»-ի եթերում խոսելով առողջության համընդհանուր ապահովագրության և այդ շրջանակում գործող համավճարի մասին՝ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մարդիկ մտածում են, որ բժշկությունը՝ մասնավորապես մինչև 18 տարեկանների և թոշակառուների համար անվճար է, իրականում ապահովագրությունն այնքան էլ անվճար չէ»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան նախարարը նշեց․ «Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ոչ պետպատվերի ժամանակ, ոչ այսօր, ոչ էլ լինելու է։ Մենք ասում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը ունի ծառայությունների կոնկրետ շրջանակ, որոնք անվճար են, որոնք համավճարով են և ունեն քանակային սահմանափակում։ Մենք երբեք չենք ասել, որ որևէ բան ՀՀ-ում դարձել է անվճար՝ առողջապահությունը կլինի, կամ այլ ընահանուր համակարգերը»։

«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
25707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
25507.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
27607.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
63903.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
56603.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
76501.09.2026, 20:42
«Պաշտոնը կարող է երկարաձգվել, բայց արդյունքների բացակայությունը՝ ոչ»․ Անուշ Պողոսյան
93229.08.2026, 13:12
««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
113924.08.2026, 18:45