«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանում ամառն ավարտվում է։ Քաղաքի փողոցներով զբոսնում են զբոսաշրջիկների բազմություններ, անթիվ ռեստորաններից ու սրճարաններից ուրախ երաժշտություն է լսվում։
Սուրճի բույրը բառացիորեն պարուրում է բոլորիս։ Թվում է՝ հայտնվել ես դրախտում։ Բայց…
Օդում անտեսանելիորեն կախված է մի հարց՝ իսկ հետո՞։
Ի՞նչ է լինելու մեր երկրի հետ, որտեղ ատելությունն ու սուտը դարձել են իշխանության գլխավոր «զենքը»։
Ի՞նչ է լինելու մեզ հետ, երբ մարդկանց բանտ են նետում միայն այն բանի համար, որ նրանք սիրում են իրենց Հայրենիքը։
Ի՞նչ է լինելու մեզ հետ, երբ իշխանությունը կատաղի ատում է սեփական ժողովրդին՝ միաժամանակ նրան «սեր» խոստովանելով։
Չէ՞ որ զոհաբերվող գառին էլ են սիրում՝ մինչև այն պահը, երբ մսագործի սուր դանակը կանցնի նրա կոկորդով։
Գառնուկն էլ է սիրում այն հովվին, որը դանակ է բարձրացրել իր վրա։ Ավելին՝ գառնուկը պատրաստ է անգամ պաշտպանել իր հովվին։ Բայց դա նրան չի փրկում։
Եվ այո՛, այսօր հանուն փողի և իշխանության այս վարչախումբը մի ամբողջ ժողովրդի վերածել է զոհաբերվող գառան, որի ականջին շշնջում է սիրո խոստովանություններ, իսկ միաժամանակ մեջքի հետևում դանակ է պահում։
Իսկական դժոխքն սկսվում է այն ժամանակ, երբ մարդն այլևս չի հասկանում, որ ապրում է դժոխքում»։

«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
3501:12
«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
109Երեկ, 17:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
117Երեկ, 17:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
106Երեկ, 17:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
104Երեկ, 17:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
89Երեկ, 17:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
80Երեկ, 17:06
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել դատական նիստերին
87Երեկ, 16:54