«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրկին դիտեցի Բի Բի Սիի Зеленский. Портрет президента на войне ֆիլմը:
Ֆիլմը շատ բաների մասին է, բայց առաջին հերթին այն մասին, թե ինչպես ուկրաինացի ժողովուրդը և ղեկավարությունը դիմացավ ու դիմանում է պատերազմին: Ավելին, արդեն իսկ կան չեզոք տեսակետներ, որ ուկրաինական կողմը բեկել է իրավիճակը և կարող է հասնել առավելության:
Մեր պատերազմը, այս իմաստով, խայտառակություն էր ընդհանուր ղեկավարման ու համատարած ամենաթողության պատճառներով:
Կոչեր էին հնչում կասկա-բուշլատներ առնել ու գնալ կռվի, ջոկատ կազմել և այլն:
Մեր ողբերգական պատերազմը նախ և առաջ պետք է օրերով ու ժամերով վերականգնել ժամանակագրական իմաստով, բոլոր 44 օրերն ու դրան նախորդած շրջանը:
Ես այն մարդկանցից եմ, ով չի ամաչել ասելու, որ հակառակորդը մեզանից ուժեղ էր, լավ պատրաստված քաղաքական, ռազմական, տարածաշրջանային, քարոզչական, հոգեբանական ու բոլոր այն չափանիշներով, որ ընդհանուր է պատերազմներին:
Ավելին, ես շատ եմ գրել, որ մեր սարսափելի պարտության պատճառը ոչ թե դավաճանություն էր, այլ պատերազմին անպատրաստ լինելը, թեև դա էլ պակաս մեղք ու հանցանք չէ:
Այդուհանդերձ, ինձ համար տասնյակ հարցերից երկու էական հարց կա.
ա/ մենք կարո՞ղ էինք դիմանալ գոնե մի քանի ամիս,
բ/ մենք կարո՞ղ էինք բեկում մտցնել, թե հակառակորդը Վարդենիսից կհասներ մինչև Երևան:
Ես օրը-օրին վերականգնում եմ 44 օրերի ժամանակագրությունը, հայտարարությունները, հարցազրույցները, մեկնաբանությունները պատերազմում ներգրավված բոլոր կողմերից:
Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր՝ առանց մեկնաբանությունների ու վերլուծությունների: Դրանց ժամանակը կգա ավելի ուշ, երբ Հայաստանում կլինի նոր կառավարություն և մենք կունենանք որոշ բաց տվյալներ»:

«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան
2502:06
«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
5101:12
«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
111Երեկ, 17:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
119Երեկ, 17:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
108Երեկ, 17:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
105Երեկ, 17:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
90Երեկ, 17:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
82Երեկ, 17:06