ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Ուժեղ Հայաստանին» հասանելիք հանձնաժողովների նախագահներին ընտրել-չընտրելու թեմայով ՔՊ խմբակցությունն իր փակ նիստում նախօրեին քվեարկություն է արել։ Ասում են՝ այնպես չէ, որ բոլորը չընտրելու կողմնակից են եղել։ Ե՛վ ընտրելու, և չընտրելու օգտին ելույթներ են եղել, հետո յուրաքանչյուր թեկնածուի մասով առանձին քվեարկություն են արել, բայց չընտրելու կողմնակիցները գերակշռել են, և քաղաքական որոշում է կայացվել։
ՔՊ-ականներն ասում են՝ օրենքի պահանջ է, պարզ է, որ պետք է ընդդիմությունը հանձնաժողովներ ղեկավարի, բայց հո հենց առաջին անգամից չե՞ն ընտրվելու։ Երևի համարում են, որ այս եղանակով «հնազանդեցնում» են «Ուժեղ Հայաստանին»՝ ստիպելով, որ մի քանի անգամ թեկնածու առաջադրեն, նորից ու նորից ելույթներ ունենան, այդ հանձնաժողովների և թեկնածուների հետ կապ չունեցող տասնյակ հարցերի պատասխանեն։ Որոշել են «տանել-բերել», մի քանի անգամ չընտրել, հետո վերջում կա՛մ ընտրել, որ օրենքի պահանջը կատարված լինի, կա՛մ ընդդիմությունը հոգնի ու հրաժարվի այս գործընթացին մասնակցելուց։ Սակայն, եթե օրենքը պահանջում է, որ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները ղեկավարեն ընդդիմության ներկայացուցիչները, պետք է առանց առարկության ընտրեին ընդդիմության թեկնածուներին, քանի որ իրենք հանձնաժողովների նախագահների պաշտոնի «պլանկան» այնքան են գցել, որ դրանց նախագահներ են ընտրվել Լուլուն, Տրդատ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը և այլք:
Թե այս խորհրդարանական ներկայացման քանի սերիա է նախատեսել Նիկոլ Փաշինյանը, դեռ հայտնի չէ։ Այս գործընթացի իմաստը կարող է լինել այն, որ հանրությանը ցույց տան՝ կարող ենք ընտրել, բայց չենք ընտրում, երբ ուզենք, այն ժամանակ կընտրենք։ Նաև այն, որ նման շոուներով զբաղեցնեն մարդկանց, մինչև Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի հանձնումը հորով-մորով անի»:

ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»․ «Ժողովուրդ»
309:12
Սկանդալային դեպք՝ Արագածոտնի մարզի դատարանում. «Հրապարակ»
2709:00
ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել. «Հրապարակ»
2208:54
ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Արսենյանին. «Ժողովուրդ»
3408:48
«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան
10102:06
«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
10701:12
«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
147Երեկ, 17:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
155Երեկ, 17:30