Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս սկանդալային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի դատարանում։ «Դեպքն առնչվում է դատարանի կին դատավորներից մեկին, որը քննել է մի քաղաքացու՝ Գուրգեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրված 2022 թվականին Տիգրան Սարգսյանի և այլ անձանց նկատմամբ հրազեն կիրառելու, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելու, կրակելու և այլ արարքների համար։
Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում դատավորին խոշոր չափի կաշառք է առաջարկվել՝ Գուրգեն Մովսիսյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար։ Կաշառքը, ըստ տեղեկությունների, առաջարկել է մեղադրյալի հայրը՝ Հարություն Մովսիսյանը։ Դատավորը գումարը չի վերցրել և այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Հարություն Մովսիսյանին մեղադրանք է ներկայացվել դատավորին կաշառք առաջարկելու համար: Նա կալանավորվել է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Բանակը քաղաքական փորձադաշտ չէ, պետության անվտանգության հիմքն է»․ Միհրան Մախսուդյան
2009:42
«Սա էր Սերժ ու ՀՀԿ մերժելու հերթական աղետալի արդյունքներից մեկը»․ Էդուարդ Շարմազանով
4009:18
ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»․ «Ժողովուրդ»
3809:12
Սկանդալային դեպք՝ Արագածոտնի մարզի դատարանում. «Հրապարակ»
5409:00
ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել. «Հրապարակ»
4208:54
ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Արսենյանին. «Ժողովուրդ»
5208:48
«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան
10702:06
«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
11101:12