Ուրբաթ, 28 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Խանըմի սիրտը, երևի, «Պռեգոմեշ» է ուզել». Ալիսա Գևորգյան

«Խանըմի սիրտը, երևի, «Պռեգոմեշ» է ուզել». Ալիսա Գևորգյան
46
Այսօր, 02:00

Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանի «թալանի» մասին յուրաքանչյուր հայ ունի իր պատմությունն ու վարկածը: Օրինակ՝ ես ունեմ բարեկամ, որն ամբողջ կյանքում մի օր, մի ժամ որևէ տեղ չի աշխատել, բայց ասում է, որ Քոչարյանն իրեն թալանել է: Դրա համար էլ այսօր չթալանող նիկոլի կողքին է: Գավառի ու հարակից համայնքների բնակիչների մեծ մասը համոզված է, որ Քոչարյանն է թալանել իրենց «տրիկոտաժն» ու «կոնդեսատորների» գործարանները, ու նրանց համար ընդհանրապես կարևոր չի՝ երբ Քոչարյանն էկավ Հայաստան, այդ գործարանները վաղուց թալանված ու սեփականաշնորհված էին: Հեղափոխական ու հետհեղափոխական ընտրությունների արդյունքներով արդարության ծարավ ժողովուրդն այս տարածքում ընտրում է չթալանող նիկոլին: Ութ տարիների ընթացքում Քոչարյանի միլիարդների թալանն իջավ միլիոնների, որոնց մասին էլ արդարության ծարավ ընտրազանգվածն այդպես էլ հոդաբաշխ մի նախադասություն չլսեց իրավապահներից: Փոխարենը՝ խաղաղիչ, արդարիչ ու չթալանիչ առաջնորդը շարունակում է իր հիստերիկ նոպաներն ու սպառնալիքները՝ կզզցնելու, պատերին տալու, հացին կակա ասելու ռեպերտուարներով: Դե մարդն ընտանիք է պահում, ինչ կարող ենք ասել, հակառակ դեպքում արդարության մոլի երկրպագու ինքնիշխան հպարտներից ինչպես պոկի Շուշանի ու Մարիամիկի մանիկյուռի, պեդիկյուռի գումարը: Արփին էլ, հրեն, մեծանում է: Խանմի սիրտն էլ երևի վերջերս Պռեգոմեշ է ուզել»:

Աղբյուրը`   Ալիսա Գևորգյան