«Ցանկանո՞ւմ ես ապրել` մի քննադատիր իշխանությանը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս փախստականների գործերով զբաղվող Գերմանիայի իրավասու կառույցները հրաժարվեցին որևէ կարգավիճակ տրամադրել Գերմանիայից օգնություն հայցած ՀՀ քաղաքացուն: Հիմնավորումն այն էր, որ Հայաստանում քաղաքական հալածանքներ չկան, առկա է խոսքի, մտքի և խղճի ազատություն: Համոզված եմ՝ այսօրինակ ձևակերպումներով մերժվում են նաև եվրոպական այլ պետություններից կարգավիճակ հայցած ՀՀ քաղաքացիները:
Այժմ պատկերացնենք մի իրավիճակ: Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացին դեմ է օրվա իշխանության քաղաքական կուրսին և պարբերաբար հրապարակայնորեն քննադատում է այն: Քաղաքացու քննադատության թիրախում է հայտնվում նաև Հայաստանի օրվա իշխանության ողջ քաղաքական վերնախավը (կարող են, չէ՞, այդպիսի քաղաքացիներ լինել): Անցնենք առաջ: Իշխանությանը հրապարակայնորեն քննադատող քաղաքացին աշխատանքի կարիք ունի: Պետական և պետության հետ փոխկապակցված հիմնարկները քաղաքացուն աշխատանքի չեն ընդունում: Ընդ որում, կրթական շատ ավելի ցածր ցենզ ունեցող, սակայն «սուս ու փուս» անձանց ընդունում են, իսկ օրվա իշխանությանը հրապարակայնորեն քննադատող քաղաքացուն չեն ընդունում: Ավելին՝ օրվա իշխանությանը հրապարակայնորեն քննադատող քաղաքացու ընտանիքի անդամների համար ևս աշխատանք չկա: Հիմա, այդ մարդիկ ի՞նչ անեն: Սպասեն իշխանափոխությա՞նը: Դա կարող է շատ երկար տևել: Բացի դրանից՝ ո՞վ ասաց, որ հաջորդ իշխանությունն իդեալական է լինելու և այդ նույն քաղաքացու քննադատությանը չի արժանանալու: Ելքն արտերկիր մեկնելն ու այնտեղ աշխատելն է: Սակայն, ինչպես արդեն ասացի, արտերկրացիները վստահ են, որ Հայաստանում քաղաքական հալածանքներ չկան, առկա է խոսքի, մտքի և խղճի ազատություն: Եվ, ուրեմն, «շրջանակը փակվեց»:
Կրթական բարձր ցենզը կարևոր չէ: Ցանկանո՞ւմ ես ապրել՝ մի քննադատիր իշխանությանը:
Լավն էր Հին Հայաստանը: Նույնիսկ Գլխավոր դատախազի տեղակալն էր ընդդիմադիր: Էլ չխոսամ ուսուցիչների, բժիշկների, ճարտարագետների և մնացածների մասին:
Հա, ի դեպ, արտերկրացիները վստահ էին, որ Հին Հայաստանում չկա խոսքի, մտքի և խղճի ազատություն: Երևի չէին լսել Հին Հայաստանի Գլխավոր դատախազի տեղակալի, փոխարտգործնախարարների և մնացած պաշտոնյաների ուլտրաընդդիմադիր լինելու մասին»։

«Ցանկանո՞ւմ ես ապրել՝ մի քննադատիր իշխանությանը». Կարեն Հեքիմյան
3403:06
«Խանըմի սիրտը, երևի, «Պռեգոմեշ» է ուզել». Ալիսա Գևորգյան
6702:00
«Ռուսաստանը բավականին լավ է գործել Հորմուզի նեղուցի հարցում». Թրամփ
137Երեկ, 23:18
«Մեր դարավոր թշնամիների ու այսօրվա իշխանությունների շահերը ոչ թե համընկնում են. այլ նույնն են». Արամ Գևորգյան
109Երեկ, 18:12
«4-րդ հանրապետության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանը քանդում է պետությունը»․ Ոսկան Սարգսյան
105Երեկ, 18:00
«Ալիևի կողմից նսեմացված Նիկոլը կալանավորեց ալիևներին նսեմացրած Քոչարյանին»․ Հայկ Աթոյան
107Երեկ, 17:54
Վրաստանի փոխվարչապետը հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին
274Երեկ, 17:48
«Իսլամական երկրներին անհրաժեշտ է միասնություն՝ անվտանգությունն ապահովելու համար». Փեզեշքիան
155Երեկ, 17:42