Իջևանի քաղաքապետը գործի է անցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի վարկանիշն Իջևանում բավականին բարձր է, և դա նաև նրանով է պայմանավորված, որ նրա մայրն Իջեւանի Գանձաքար գյուղից է, իսկ Կարապետյանը տեղի բնակիչների համար շատ բարեգործություններ է արել, և նրան մարդիկ սիրում ու վստահում են:
Մեր աղբյուրն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի մայրը նույնպես Իջևանից է, և Ասլանյանը ևս Իջևանում հարգանք է վայելում: Ուստի «Ուժեղ Հայաստանն» ունի բավականին լավ շանսեր: Դա է պատճառը, որ Արթուր Ճաղարյանը բավականին անհանգիստ է: 5 տարի շարունակ Իջևանի համար ոչինչ չանելով, նա ՔՊ-ի օրինակով, վերջին ամիսներին գործի է անցել․ շենքերի վերելակներն է փոխում, Իջևանի կենտրոնում հին լողավազանն է նորոգել, բազմաբնակարան շենքերն է նորոգում, որ բնակչությունից քվե կորզի»:

«ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի մասին Փաշինյանի խոսքերը վկայում են ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին»․ Լավրով (տեսանյութ)
309:24
Իջևանի քաղաքապետը գործի է անցել. «Հրապարակ»
1309:18
«Դու գնա, «Կյանքի խոսք» աղանդի քարոզներն էջումդ տարածիր». Գագիկ Համբարյան
10504:06
«Ցանկանո՞ւմ ես ապրել՝ մի քննադատիր իշխանությանը». Կարեն Հեքիմյան
10103:06
«Խանըմի սիրտը, երևի, «Պռեգոմեշ» է ուզել». Ալիսա Գևորգյան
12202:00
«Ռուսաստանը բավականին լավ է գործել Հորմուզի նեղուցի հարցում». Թրամփ
194Երեկ, 23:18
«Մեր դարավոր թշնամիների ու այսօրվա իշխանությունների շահերը ոչ թե համընկնում են. այլ նույնն են». Արամ Գևորգյան
124Երեկ, 18:12
«4-րդ հանրապետության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանը քանդում է պետությունը»․ Ոսկան Սարգսյան
117Երեկ, 18:00