Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան

«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
43
Այսօր, 20:42

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ շատ օրինաչափ է, որ կառավարությունն ուզում է հետ ստանալ ընտրությունների նախօրեին բաժանված ապահովագրության գումարները բժիշկների գրպանից։ երբ ախպորը կորցրած մանկաբարձ Սողոյանին գործից հանեցին Սիրելի Վարչապետի հետ հրապարակային վեճից հետո, բժշկական համայնքը լռեց։ Նույնիսկ հիմա նրանք խոսում են իրենց խնդրի մասին անանուն ու վախենալով։ Նրանք կուլ են տալիս անարդարությունը մեկի հասցեին, ու չեն ուզում իրենց իրավունքի համար պայքարել բարձրաձայն։ Նրանք չեն ընկալում ինքներն իրենց՝ որպես համայնք ու համքարություն։ Հետևաբար, բնական ա, որ ամեն մեկը գնա ու հերթով տուժվի մեկ այլ սխալ որոշման հետևանքով։ 5000 տարվա առակ կա էն մասին, որ հատիկ-հատիկ բարակ ցախերը շատ հեշտ ա կոտրել, բայց ցախերի կապոցը կոտրել չի լինում։ Որոշ ազգերի բեյինը դա մտել ա, իսկ որոշ ազգերինը՝ չի մտել։
Ու դա վերաբերվում ա բոլորին՝ լրագրողներին, բժիշկներին, փաստաբաններին, ուսուցիչներին, մարմնավաճառներին, ռեստորանատերերին, փոքր բիզնեսին, գիդերին, տաքսիստներին։ Վերաբերվում ա բոլորի օրոք՝ Լևոնի ու Նիկոլի, Սերժի ու Քոչարյանի։ Վերաբերվում ա ցանկացած երկրին՝ Գերմանիային ու Նեպալին, Վրաստանին ու Էկվադորին։ Իրավունքները չեն ընծայվում, այլ նվաճվում են՝ լինի դա շանտաժով, պայքարով, լոբինգով, թե բողոքով։ Խմբով դա անել ավելի հեշտ ա, քան անհատապես, քո աջը քաշած ապրելով։ Գերմանիայում խամյակ պահողից մինչև վարձով ապրող՝ բոլորն իրենց շահերը գիտակցում են, ու բոլորը ստիպված են շահերի հետ հաշվի նստել։ Իսկ Հայաստանում կա 4 կայացած համայնք-բացառություն՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ էն ալկաշներն, ում պռավեքը հետ տվեցին։ Դրա համար իրանք են կյանքը կրած մեր երկրում, իրանցն է օտկատ, պաշտոն ու սուբսիդավորում։
Իսկ մնացածը պիտի հարմարվեն ու վճարեն։ Ոչ մի երկրում ոչ մի չինովնիկի ոտքերին չեն բողոքները, երբ բողոքողները նախընտրում են մնալ անտեսանելի և անլսելի։ Որպես սփոփանք՝ կարանք մի կուշտ իշխանությանը հայհոյել, բայց եկեք չմոռանանք անել դա անանուն»։

Աղբյուրը`   Նիկոլայ Թորոսյան