«Կոմիտեի աշխատանքները չսահմանափակեք միայն իմ իրավունքների պաշտպանությամբ»․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։
Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է մի քանի բառով նկարագրել անկեղծ մարդկային զգացմունքներս և երախտագիտությունս Ձեր հանդեպ։ Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա։
Միաժամանակ ուզում եմ նաև դիմել Ձեզ մի խնդրանքով, առաջարկով, հորդորով՝ այս կոմիտեի աշխատանքները չսահմանափակել միայն իմ իրավունքների պաշտպանությամբ։ Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին։ Որ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար։ Ձեր գործունեությամբ նպաստեք երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։ Մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր, համատեղ աշխատանք։ Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։ Մեր երկիրն իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից։
Ձեր հեղինակությունը, Ձեր մարդկային որակները, Ձեր սկզբունքայնությունը և համատեղ ջանքը շատ բան կարող են փոխել դեպի դրականը։ Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն»։

«Քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել՝ Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ»․ Տիգրան Աբրահամյան
3611:48
«Կոմիտեի աշխատանքները չսահմանափակեք միայն իմ իրավունքների պաշտպանությամբ»․ Գագիկ Ծառուկյան
4011:36
«Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները փորձագիտական գնահատական են պահանջում»․ Պուտին (տեսանյութ)
6511:30
«ՔՊ-ականները ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլ նաև Արցախ բառն անգամ չեն արտասանում»․ Արտակ Զաքարյան
3511:24
«Սեպտեմբերի 2-ը մեր արժանապատվության օրն է և մեր վերադարձի երդումը»․ Մետաքսե Հակոբյան (լուսանկար)
4011:18
«Իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ Արցախի հայության հիմնարար իրավունքների անտեսմամբ»․ «Ուժեղ Հայաստան»
4511:01
«Արցախ» միության հայտարարությունը՝ Արցախի անկախության հռչակման 35-ամյակի առթիվ
5710:42
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
5210:18