«Սենց «կռուտիտ» նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի խոսքից դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի։
Փաստորեն, ըստ Փաշինյանի, ՔՊ-ն ԵՄ-ին միանալու օրենքն ընդունել է ոչ թե ԵՄ անդամ դառնալու համար, այլ որ հանրաքվե չլինի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չլինի։
Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասել է. «Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ... Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին»։
Այսինքն, Նիկոլ Վովաևիչն ըստ էության հասկացնում է ՌԴ նախագահին, որ հանուն ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի ենք այդ օրենքն ընդունել, հակառակ դեպքում 300.000 ստորագրություն կհավաքեին էն եվդոպասերները, հանրաքվեով կանցկացնեին դա ու ես էլ կքաշվեի, դու էլ, պարոն Պուտին ջան։
Լուրջ եմ ասում, սենց «կռուտիտ» ու մանիպուլյացիա նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում։
Իսկ ՌԴ-ն Փաշինյանին «спасибо» ասելու փոխարեն, դրել, ամբողջ օրը քննադատում է։
Չեն գնահատում էլի էս մարդու ջանքերն ուղղված հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը»։

«ԱՄՆ-ն գիշերային ժամերին ականազերծել է Հորմուզի նեղուցը». #FT
712:37
Պուտինը հաստատել է իր մտադրությունը՝ Ուկրաինայի հակամարտության հարցով շարունակել աշխատանքը ամերիկացիների հետ
5011:31
«Լենինին ճիշտ եք հիշել»․ Վարդան Բալյան
8109:06
«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան
16103:06
Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի բանակցություններն ավարտվել են
23400:25
«Տեսնես այս լուսանկարի համար Նազելիի ձեռքից մանդատը կվերցնե՞ն»․ Գագիկ Համբարյան
183Երեկ, 23:54
«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
138Երեկ, 23:12
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
208Երեկ, 21:55