«Իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ Արցախի հայության հիմնարար իրավունքների անտեսմամբ»․ «Ուժեղ Հայաստան»

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան»-ը հանդես է եկել ուղերձով, որում նշված է․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա՝ իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։
Արցախի ամբողջական հայաթափման և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։ Սա վկայում է Հայաստանում պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության լուրջ խնդիրների մասին։
Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից հնչող և խրախուսվող ատելության խոսքը հասարակության մեջ պառակտման և բևեռացման հերթական դրսևորումներն են։
Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել մեր հայրենակիցների անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում։
Միևնույն ժամանակ, տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների՝ անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի, սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։
Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում՝ փաստացի որպես պատանդ։ Բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց վերադարձը հայրենիք պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնային արտաքին քաղաքական օրակարգերից մեկը։ Ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին։
Փառք ու պատիվ մեր հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

«Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները փորձագիտական գնահատական են պահանջում»․ Պուտին (տեսանյութ)
211:30
«ՔՊ-ականները ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլ նաև Արցախ բառն անգամ չեն արտասանում»․ Արտակ Զաքարյան
1211:24
«Սեպտեմբերի 2-ը մեր արժանապատվության օրն է և մեր վերադարձի երդումը»․ Մետաքսե Հակոբյան (լուսանկար)
2211:18
«Իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ Արցախի հայության հիմնարար իրավունքների անտեսմամբ»․ «Ուժեղ Հայաստան»
3311:01
«Արցախ» միության հայտարարությունը՝ Արցախի անկախության հռչակման 35-ամյակի առթիվ
4610:42
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
4810:18
«Սա երկրորդ շանսն է, որտեղ իրոք կարող են լուրջ որոշումներ կայացվել»․ Վահան Բաբայան
5410:12
«Սենց «կռուտիտ» նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում»․ Էդուարդ Շարմազանով
7010:06