Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սա երկրորդ շանսն է, որտեղ իրոք կարող են լուրջ որոշումներ կայացվել»․ Վահան Բաբայան

«Սա երկրորդ շանսն է, որտեղ իրոք կարող են լուրջ որոշումներ կայացվել»․ Վահան Բաբայան
89
Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2026 թ., 10:12

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և գրել էի օրեր առաջ՝ Բիշքեկում որևէ բեկումնային բան չի լինելու, այդպես էլ եղավ: Պետք է արձանագրենք, որ Մոսկվան շատ պրագմատիկ է նայում այն իրավիճակին, որն ունենք, բայց միաժամանակ հասկացնում է, որ եթե դու մեր հետ չես՝ մեզանից չես էլ կարող օգտվել: Սա կյանքի օրենք է և ոչ միայն քաղաքական:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ նշեց, որ հայ ժողովուրդն է որոշողը՝ ուզում է մնալ, թե գնալ, հետևաբար միայն ժողովուրդը կարող է պատասխանել այս գլոբալ հարցին: Իսկ կկարողանա Հայաստանի իշխանությունն անցկացնել հանրաքվե և ստանալ մեծամասնության կողմ ձայները ԵԱՏՄ դուրս գալու հարցում կամ ԵՄ մտնելու հարցում, կարծում եմ՝ անհայտ է:
Միակ բանը, որը նորություն էր այս համատեքստում, դա Պուտին-Փաշինյան սպասվող նոր հանդիպումն է, որը կայանալու է Մոսկվայում, սա երկրորդ շանսն է, որտեղ իրոք կարող են լուրջ որոշումներ կայացվել:
Մի բանը ակնհայտ է, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հայաստանը չեն կարող փոխել իրենց պատմությունն ու անցած ճանապարհը, մենք բարեկամ ժողովուրդներ ենք և պետք է շարունակենք այդ բարեկամությունը»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան