Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները

Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոցներ դիմած 12 մասնակիցների դեպքով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, և մի շարք սննդամթերքներում հայտնաբերել է օրենսդրությամբ սահմանված պահանջներին անհամապատասխանություններ։
«Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները:
Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի 25․06․26 թվականի արտադրության սաղմոնի ֆիլե ծխեցված և 08․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով իշխանի ֆիլե ապխտած արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ իշխանի ֆիլեն «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ հավի ֆիլեն՝ «ախտածին սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տրվել են տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:
Բացի դրանից՝ խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց (արտադրված՝ 24․06․2026 թ., պիտանիության ժամկետը՝ 4 օր), «Պանո» լոշիկ (արտադրված 14․04․2026 թվականին, պիտանիության ժամկետը՝ 7 օր), հաճարի ալյուր՝ արտադրված 07․11․2025 թվականին, պիտանիության ժամկետը՝ 1 տարի, ինչպես նաև «Պարմա» հաց, որի վրա պիտանիության ժամկետ նշված չի եղել
Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա՝ ինչպես նաև հետագծելիությունն ապահովելու նպատակով վերահսկողոական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում, կատարվել են նմուշառումներ վերը նշված արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության. անհամապատասխանություններ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
3620:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
7517:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
29201.09.2026, 20:42
«Պաշտոնը կարող է երկարաձգվել, բայց արդյունքների բացակայությունը՝ ոչ»․ Անուշ Պողոսյան
63029.08.2026, 13:12
««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
87224.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
318623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
97022.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
103121.08.2026, 12:00